Ապրիլի 25-ին Էրդողանը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 25-26-ը ընկած ժամանակահատվածում կլինի Ադրբեջանում՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի» 7-րդ գլոբալ ֆորումին:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածությունն ու տարածաշրջանային այլ թեմաներ»,- գրել է Aksam թերթը: