Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցնում Եմենին
Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը երկու ավիահարված են հասցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգի Մոխա քաղաքի օդանավակայանին:
Այս մասին պնդում է իրանամետ եմենական «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող Saba գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի աջակցությունը վայելող հութիները վերջին օրերին լայնածավալ ցամաքային հարձակում են սկսել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։ Հութիների և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի միջև մարտերի բռնկման պատճառով չորեքշաբթի օրը նավթի գինը մեկ բարելի դիմաց գերազանցել է 100 դոլարը, գրում է BBC-ն։
Հաղորդվել է, որ հութիները գրավել են Մոխա ծովափնյա քաղաքը, որը նեղուցից գտնվում է 80 կմ-ից պակաս հեռավորության վրա։