Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով». Քաղաքագետ
«Սյունիքի համայնքապետերի հետ նորմալ մարդկային շփումներ ունեմ: Դրանց արդյունքում՝ նրանց նորմալ, իրենց քաղաքները սիրող մարդիկ եմ համարում: Չեմ բացառում նույնիսկ, որ լավ համայնքապետեր են: Բայց էս տղերքը քաղաքական տեսակ չեն ու 44-օրյա պատերազմից հետո, եթե նույնիսկ ընդդիմությունը առաջնորդության ճգնաժամ ուներ, չպետք է քաղաքական փրկություն փնտրեր Սյունիքի տեղական իշխանության կաբինետներում: Առավել ևս, էս տղերքը «Նժդեհներ» չէին, եթե նույնիսկ նրանց հայրենասիրությունը կասկած չի հարուցում»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա շարունակում է.
«Ուրեմն, պետք չէր «հալվել» Առուշի ու մյուսների զինվորական համազգեստով լուսանկարներից: Հիմա՝ երբ Առուշը ՔՊ-ի հետ է, ոչ մի քաղաքական սկզբունք էլ չի դավաճանել, որովհետև չեղած բանը չեն դավաճանում:
Առավել ևս, «խաղաղասեր» ՔՊ-ում դիսկոմֆորտ մի կանխատեսեք Առուշի համար: Նա սովորական, իր հողն ու ջուրը սիրող մարդ է, Նժդեհի կերպարը դուք եք «կարել» նրա համար: Շատերը մնացել են իրենց իսկ ստեղծած միֆերի տակ: Իհարկե, մի ավելորդ բան Առուշն արել է: Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով»... Կուսությունը կորցնելուց ձևեր չեն թափում...»։