Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա
Հասարակություն

Բյուրեղավանի ջրում՝ «շեղում չկա», բայց մեկ տարում՝ կրկնվող թունավորումներ, հակասական նմուշառումներ և 2 քրեական վարույթ

Մեկ տարվա ընթացքում Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակի և թունավորման մի քանի դրվագներ, ջրի տարբեր նմուշառումներով ստացվել են հակասական արդյունքներ, իսկ առնվազն երկու դեպքի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

2026 թվականին Բյուրեղավանում աղիքային վարակի և թունավորման ախտանշաններով բնակիչների զանգվածային դիմումները մեկ անգամ չէ, որ դարձել են հանրային ուշադրության առարկա։ Դեպքերը կրկնվել են տարվա տարբեր ամիսներին, իսկ դրանցից առնվազն երկուսի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ամեն անգամ նույն հարցն է առաջացել՝ արդյոք մարդկանց հիվանդանալու պատճառը խմելու ջո՞ւրն է։

Պաշտոնական պատասխանն առայժմ չկա։

Ջրի հետազոտությունների պատմությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։

Առաջին խոշոր դեպքը գրանցվեց այս տարվա ապրիլին։

Բյուրեղավանում տասնյակ քաղաքացիներ դիմեցին բժշկական օգնության, 11-ը հոսպիտալացվեցին։ «Վեոլիա Ջուրը» հայտարարեց, որ իր իրականացրած հետազոտություններով խմելու ջրի որակի շեղումներ չեն հայտնաբերվել։

Սակայն հետագա պետական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ջրի որոշ նմուշներում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ։ Դրանք ինքնին դեռ չեն ապացուցում, որ մարդկանց հիվանդության պատճառը հենց ջուրն է եղել, բայց ջրի մանրէաբանական անվտանգության վերաբերյալ լուրջ հարցեր են առաջացնում։

Հուլիսին իրավիճակը կրկնվեց։

Բյուրեղավանում կրկին տասնյակ քաղաքացիներ աղիքային վարակի ախտանշաններով դիմեցին բուժօգնության։ Եվ կրկին «Վեոլիա Ջուրը» հայտարարեց, որ ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։

Բայց պետական հետագա նմուշառման ժամանակ որոշ նմուշներում կրկին հայտնաբերվեցին մանրէաբանական շեղումներ։ Այսինքն՝ նույն քաղաքի ջրի վերաբերյալ տարբեր ժամանակներում և տարբեր նմուշառումների արդյունքում ստացվել էին տարբեր պատասխաններ։

Սեպտեմբերին արդեն հերթական դեպքն էր։

Բնակիչների՝ աղիքային վարակի ախտանշաններով բժշկական օգնության դիմելուց հետո ՀՎԿԱԿ-ը ժամանակավորապես հորդորեց խուսափել ծորակի ջուրը խմելու և սնունդ պատրաստելու նպատակով օգտագործելուց։ Ավելի ուշ հրապարակված արդյունքներով՝ վերցված ջրի նմուշներում վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չէին հայտնաբերվել։ Սակայն համաճարակաբանական ուսումնասիրությունը շարունակվում էր։

Այս ամենի ֆոնին առաջանում է ոչ միայն այն հարցը, թե ջո՞ւրն է մարդկանց հիվանդացրել, այլև՝ ինչո՞ւ են նույն ջրի վերաբերյալ տարբեր հետազոտություններ տարբեր արդյունքներ տալիս։

«Վեոլիա Ջուրը» յուրաքանչյուր դեպքից հետո հղում է անում իր լաբորատոր հետազոտություններին և հայտարարում, որ ջրի որակի շեղումներ չեն հայտնաբերվել։ Սակայն եթե մեկ այլ՝ պետական նմուշառում նույն ժամանակահատվածի կամ նույն տարածքի ջրում հայտնաբերում է մանրէաբանական խնդիր, միայն «շեղում չկա» հայտարարությունը բավարար չէ։

Այստեղ կա նաև մեթոդաբանական խնդիր։ Ջրի աղտոտումը կարող է լինել կարճատև կամ սահմանափակվել ցանցի որոշակի հատվածով։ Նմուշառման ժամը, վայրը, նմուշի պահպանման և հետազոտման պայմանները կարող են ազդել արդյունքի վրա։ Հետևաբար նման իրավիճակում անհրաժեշտ է ոչ թե մեկանգամյա նմուշառում, այլ անկախ և համակարգված ուսումնասիրություն՝ տարբեր հասցեներից ու տարբեր ժամերի։

Բայց Բյուրեղավանի ջրի պատմության մեջ կա ևս մեկ կարևոր հանգամանք։

Սեպտեմբերին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բնակչության շրջանում թունավորման նախկին դեպքերի առթիվ երկու քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնք հետագայում միացվել են մեկ վարույթի։ Փորձաքննությունների վերջնական եզրակացությունները դեռ չկային։

Այս պայմաններում դժվար է բնակիչներից պահանջել պարզապես վստահել հերթական պաշտոնական հերքմանը։

Եթե ջուրը կապ չունի հիվանդացության հետ, ապա պետք է պարզել՝ ի՞նչն է պատճառը։ Եթե որոշ նմուշներում հայտնաբերվում են կոլիֆորմ մանրէներ, պետք է պարզել՝ որտեղի՞ց են դրանք հայտնվել։ Իսկ եթե ջրի տարբեր նմուշառումների արդյունքները հակասում են միմյանց, պետք է հրապարակվի՝ ինչո՞վ է պայմանավորված այդ տարբերությունը։

Բյուրեղավանի բնակիչներին այս պահին պետք չէ ևս մեկ հայտարարություն այն մասին, թե՝ «շեղում չի հայտնաբերվել»։ Նրանց պետք է ամբողջական պատասխան՝ հիմնված անկախ լաբորատոր և համաճարակաբանական ուսումնասիրության վրա։

Արմինե Մկրտումյան