Ուկրաինան հարվածներ է հասցրել Վոլգոգրադի մարզին. կան վիրավորներ
Վոլգոգրադի մարզի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով բազմաբնակարան շենք է վնասվել:
Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։
«Այսօր գիշեր Վոլգոգրադի մարզի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ Կիևի հանցավոր ռեժիմի իրականացրած ահաբեկչական հրթիռային հարձակման հետևանքով Վոլգոգրադի Կրասնոարմեյսկի շրջանում բազմաբնակարան շենք է վնասվել», — նրան մեջբերում է մարզային վարչակազմի Telegram-ալիքը։
Տուժած երկու անձ հոսպիտալացվել է։