«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում
Միջազգային

ԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառով

ԱՄՆ-ի քսան նահանգ և մայրաքաղաքային Կոլումբիայի շրջանը երկու հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նրան մեղադրելով անհետացող տեսակների մասին դաշնային օրենքն ապօրինաբար թուլացնելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Հայցվորները պնդում են, որ նոր կանոնները կարող են զգալիորեն կրճատել հազվագյուտ կենդանիների կենսամիջավայրերի պաշտպանությունը և հեշտացնել նավթի ու գազի արդյունահանման, հանքարդյունաբերական և շինարարական նախագծերի իրականացումը։

Հայցերը ներկայացրել են դեմոկրատների գլխավորած նահանգների գլխավոր դատախազները՝ ԱՄՆ-ի Ներքին գործերի նախարարության և Առևտրի նախարարության կողմից օրենքի կիրառման նոր կանոնները հաստատելուց երկու ամսից էլ քիչ ժամանակ անց։ Գերատեսչությունները հայտարարել են, որ փոփոխությունները պետք է օրենքն ավելի համապատասխանեցնեն Կոնգրեսի սկզբնական մտադրությանը։

Հայցերից մեկը վերաբերում է «վնաս» հասկացության նոր սահմանմանը՝ Անհետացող տեսակների մասին օրենքի շրջանակում։ Նախկինում այն տարածվում էր նաև այնպիսի գործունեության վրա, որը ոչնչացնում կամ վատթարացնում էր պահպանվող կենդանիների կենսամիջավայրը։ Այժմ, ինչպես պնդում են նահանգները, նավթահորերի հորատումը, օգտակար հանածոների արդյունահանումը և այլ գործունեություններ կարող են իրականացվել այդպիսի տարածքներում, եթե դրանք անմիջականորեն և դիտավորությամբ ուղղված չեն կոնկրետ կենդանիների դեմ, նույնիսկ եթե արդյունքում նրանց վնաս է հասցվում կամ նրանք սատկում են։

Երկրորդ հայցը միանգամից վիճարկում է երկու փոփոխություն։ Դրանցից մեկը վերացնում է պաշտպանության լայն միջոցներն այն տեսակների համար, որոնց վերջերս շնորհվել է անհետացման վտանգի տակ գտնվողի կարգավիճակ, եթե ԱՄՆ-ի Ձկնային ռեսուրսների և վայրի բնության պահպանության ծառայությունը կոնկրետ տեսակի համար հատուկ միջոցներ չսահմանի։ Մյուսը պահանջում է հաշվի առնել բիզնեսի առարկությունները, ներառյալ հնարավոր տնտեսական հետևանքները՝ տարածքները «կրիտիկական կենսամիջավայրեր» սահմանելիս։

«Թրամփի վարչակազմը փորձում է խարխլել օրենքը, Կոնգրեսի կամքը և ժողովրդի կամքը, որը ճնշող մեծամասնությամբ աջակցում է անհետացող տեսակների պաշտպանությանը»,- հայտարարել է Վաշինգտոնի գլխավոր դատախազ Նիք Բրաունը։

1973 թվականին Կոնգրեսի ընդունած Անհետացող տեսակների մասին օրենքը համարվում է ԱՄՆ-ի բնապահպանական առանցքային նորմերից մեկը։ Դրա հետ կապում են այնպիսի կենդանիների ոչնչացումից փրկությունը, ինչպիսիք են կալիֆոռնիական կոնդորը, գրիզլին և կուզիկ կետը։ Հայցվորների տվյալներով՝ օրենքի պաշտպանությամբ գտնվող տեսակների 99%-ը խուսափել է վերացումից։

Ներքին գործերի նախարարությունում հայցն անվանել են օրենքի գործողության երկարամյա չափազանց լայն մեկնաբանությունը պահպանելու փորձ և հայտարարել, որ գերատեսչությունը կպաշտպանի այն տեքստին համապատասխան կիրառելու իր իրավունքը։

Ներքին գործերի նախարար Դագ Բերգումը նախկինում ասել էր, որ օրենքը «վերածվել է զենքի»՝ բազմաթիվ նախագծեր արգելափակելու համար, ինչը, նրա կարծիքով, նվազեցրել է ԱՄՆ-ի մրցունակությունը, ստեղծել ազգային անվտանգության սպառնալիքներ և մեծացրել ծախսերը ամերիկացիների համար։ Ըստ նրա՝ նոր կանոնները պետք է օրենքը վերադարձնեն իր սկզբնական մտադրությանը։

Երկու հայցն էլ ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյի շրջանի դաշնային դատարաններ։ Առանձին բնապահպանական կազմակերպություններ նույնպես դիմել են դատարան՝ փորձելով արգելափակել «վնաս» հասկացության նոր սահմանումը։