Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-ի
Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգիի կիրճում՝ Միժիրգի լեռան լանջին ձնահյուսի վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ևս մեկ մարդու մարմին է հայտնաբերվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրալեռնային փրկարարական ջոկատից հայտնել են, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով որոնումները ներկայում դադարեցվել են։
Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին․ ձնահյուսի տակ էր հայտնվել 33 ալպինիստից բաղկացած գրանցված խումբը։ Երկու մարդու ճակատագիրը դեռևս անհայտ է։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ վաղ առավոտյան։