Դյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնում
Դյուսելդորֆում ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացնում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ՝ հնարավոր սպառնալիքին առչվող դեռևս անհասկանալի իրավիճակի պատճառով, հաղորդում է dpa-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչին։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը տեղեկություն է ստացել մի իրավիճակի մասին, որի բնույթն առայժմ չի պարզվել։ Ներկայացուցիչը հաստատել է հյուպատոսարանի շենքի մոտ խոշոր գործողության իրականացումը, սակայն տեղի ունեցածի վերաբերյալ սկզբում մանրամասներ չի հայտնել։
dpa գործակալության թղթակիցը հայտնել է, որ երեկոյի սկզբին հյուպատոսարանի շենքը զգալի տարածքով շրջափակված էր։ Ոստիկանությունը փակել էր փողոցի մի հատվածը Դյուսելդորֆի կենտրոնում։
Տեղում գտնվում էին մի քանի ոստիկանական ավտոմեքենաներ։ Իրավապահները սահմանափակել էին մուտքը շենքի շրջակա տարածք և շարունակել էին աշխատանքը դեպքի վայրում։
Ոստիկանությունը դեռ չի հստակեցրել, թե կոնկրետ ինչն է դարձել գործողության պատճառը, հյուպատոսարանի հասցեին եղե՞լ են արդյոք կոնկրետ սպառնալիքներ, և կա՞ արդյոք վտանգ աշխատակիցների կամ մոտակայքում գտնվող մարդկանց համար։