Շիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվի
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Խաչվերացը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի՝ Խաչվերացի երեկոյան կատարվում է Խաչի թափոր ու Անդաստան:
Սեպտեմբերի 13-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափոր։ Կկատարվի նաև Անդաստանի կարգ, կօրհնվեն աշխարհի չորս կողմերը։
Շիրակի թեմ