Մեկ օրվա ընթացքում Արցախին փոխանցվել է 352 մլն դրամ
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 352,530,400 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-18 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3,140,474,363 դրամ՝ փոխանցված 3,935 անձանց կողմից:
Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:
Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև.
http://minfin-nkr.am/?section=payameria/index
Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Նշենք, որ փոխանցումների վերաբերյալ ամբողջ տվյալները ներկայացված են ԼՂՀ Ֆինանսների նախարարության կայքում. http://minfin-nkr.am/uploadfiles/1460811774.pdf – See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/131367#sthash.uW1QypG6.dpuf