Պանդորայի արկղը բացված է. Պեսկով
Ռուսաստանի բանակը հետագայում ևս հարվածներ կհասցնի Սև ծովում գտնվող այն առևտրային նավերին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինություն և ռեսուրսներ տեղափոխելու նպատակով։
Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ հսկայական թվով առևտրային նավեր օգտագործվում են Ուկրաինայի համար զինամթերք և վառելիք տեղափոխելու նպատակով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Սև ծովում նավերի դեմ հարվածների նախաձեռնողը չի եղել։
«Պանդորայի արկղը բացված է… Այդ նավերը ոչնչացվում են և հետագայում ևս ոչնչացվելու են», — հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։