Հայաստանում բենզինի գնի վերաբերյալ մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին
Հայաստանում բենզինի գնի վերաբերյալ գրություններ է ուղարկվել տնտեսվարողներին: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Կայքի տեղեկություններով՝ որոշ բենզալցակայաններում Premium տեսակի բենզինի մեկ լիտրի գինը 600 և ավելի դրամ է։ Ամենաթանկն այս պահին «Shell», «Gulf» և «Ֆլեշ» բենզալցակայաններում է, իսկ ամենաէժանը՝ «Emarat» նորաբաց գազալցակայանում՝ 565 դրամ։ Մյուս տեղերում գինը տատանվում է 570-ից 580–ի սահմաններում։