Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը;
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է, որ մահացածը, ով ըստ նախնական տեղեկությունների կամրջից նետվել է, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Յասեր Ջ․-ն է։