Գերմանիան Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգուշանալ քննադատական խոսքից
Գերմանիայի ԱԳՆ գերատեսչությունը խորհուրդ է տալիս Թուրքիայում գտնվող գերմանացի զբոսաշրջիկներին ուշադիր լինել հանրային վայրերում խոսակցության թեմաներին, գրում է gazeta.ru-ն։
«Հատուկ քրեաիրավական ցուցումներ» կետում նախարարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել տեղի իշխանությունների հրապարակային քննադատություններից:
Բացի այդ, տեքստում խորհուրդ է տրվում զերծ մնալ ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ համակրանք արտահայտելուց։