Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա
Հասարակություն

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Հրապարակվել են սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment միջազգային հետազոտության արդյունքները, որին, ի թիվս 91 երկրի, առաջին անգամ մասնակցել են նաև Հայաստանի դպրոցները։

Ինչի՞ մասին է հետազոտությունը

Հետազոտությունն անցկացվել է 15 տարեկան սովորողների շրջանում՝ պարզելով գիտելիքների կիրառման հմտությունները ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ուղղությամբ։

Սովորողներին տրվող առաջադրանքները նպատակ ունեն պարզելու՝

-որքանով է սովորողը ընկալում միջին ծավալի տեքստի հիմնական միտքը, գտնում անհրաժեշտ տեղեկությունը մեկ կամ մի քանի տեքստերում, կատարում պարզ եզրահանգումներ, համեմատում պնդումներ և այլն (ընթերցանություն)
-որքանով է սովորողը կարողանում ընտրել անհրաժեշտ տվյալներ աղյուսակներից, գծապատկերներից, հասկանում պարզ ֆունկցիոնալ կապերը, մեկնաբանում արդյունքները (օրինակ՝ համեմատել երթուղիները կամ փոխարկել արժույթը), բացատրում ծանոթ երևույթները, գնահատում աղբյուրների վստահելիությունը և պնդումը հաստատող ապացույցը (մաթեմատիկա, բնական գիտություններ)։

Ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել այս հետազոտությանը

PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից է, քանի որ այն, ինչպես մնացած արտաքին գնահատումները, լավ հնարավորություն է արձանագրելու արդյունքները, խնդիրները՝ այդկերպ նաև չափելի դարձնելով բարեփոխումների ազդեցությունը՝ համադրելով այլ երկրների ցուցանիշների հետ։

Ե՞րբ և ինչպե՞ս է անցկացվել հետազոտությունը

PISA հետազոտության նախապատրաստական աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, իսկ 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի 295 դպրոցի մոտ 7000 սովորող անցել է ստուգատեսը՝ լրացնելով համապատասխան մեթոդաբանությամբ կազմված թեստերը։

PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ անգամ. հաջորդ ստուգատեսը կանցկացվի 2029 թվականին։

Հայաստանի դպրոցների ուժեղ և թույլ կողմերը

Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը։

Գնահատման արդյունքները փաստում են մեր սովորողների դրական վերաբերմունքը դպրոցին, ուսուցիչներին և կրթությանը։ Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝

-հարմարվողականությունը՝ 9 միավոր,
-նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր,
-դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր,
-դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր,
-զարգացմանը միտված լինելը՝ 6 միավոր,
-ուսուցչի աջակցությունը ստանալու զգացումը բարձր է՝ 84%,
-դպրոցական միջավայրը անվտանգ է՝ 94 %:

Այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։

Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն. այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են և ազդեցություն ունեն սովորողների կրթական արդյունքների վրա։

Թույլ կողմերից են ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակը, որն էլ հիմնական մարտահրավերն է։ Մյուս մարտահրավերը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ փոխելով կիրառվող մոտեցումները, վերանայելով սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսությունը․ պետք է անել ամեն ինչ, որ սովորելը դառնա հետաքրքիր։

PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են չափորոշչի բովանդակային ազդեցությունը գնահատելու համար

Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան։

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ

Հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։

Ի՞նչ է արվել այսպիսի պնդման համար.

-Անցում՝ գիտելիքի վրա հիմնված չափորոշչից դեպի կարողունակությունների վրա հիմնված չափորոշչի,
-Համաշխարհային բանկի գնահատմամբ Տավուշում, որտեղ փորձարկվել է նոր չափորոշիչը, մաթեմատիկայի և բնագիտության արդյունքներում դրական միտում է գրանցվել,
-Նոր չափորոշչով սովորած առաջին շրջանավարտների ավարտական քննության արդյունքներն ավելի բարձր են,
-Հանրակրթության նոր պետական չափորոշիչն այս ուսումնական տարվանից ամբողջությամբ ներդրված է 1-12-րդ դասարաններում,
-ԲՏՃՄ ուսուցիչների հավելավճարի տրամադրում՝ 25 տոկոս,
-Ընթերցանության խթանումը Կառավարության 2026-2031թթ․ ծրագրի նպատակներից է,
-Յուրաքանչյուր երրորդ ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում (200 հազար դրամ դրույքաչափ, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճար),
-Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների հավելավճար․ անկախ դասավանդած դասաժամերից՝ մինչև 1 դրույք աշխատավարձ,
-Տարակարգի համակարգի բարելավում (մինչև 50 տոկոս հավելավճար),
-Կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը տարեցտարի աճել է՝ 2018 թվականի համեմատ 2026 թվականին կազմելով մոտ 180 տոկոս՝ շուրջ 354 մլրդ դրամ, որի հիմնական մասը՝ մոտ 301 մլրդ դրամը, կազմում է հանրակրթության ֆինանսավորումը,
-Դպրոցաշինության ծրագիր․ մինչև 2026 թվականը կառուցվող և հիմնանորոգվող նոր դպրոցներից 226-ն արդեն պատրաստ են, մնացածը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ։ Զուգահեռաբար՝ հաստատվել է հաջորդ 300 դպրոցի ծրագիրը. հաստատությունների ցանկն այժմ քննարկվում է,
-Դպրոցների 86 տոկոսն ունի ԲՏՃՄ լաբորատորիաներ,
-Նվազել են ուսուցիչների թափուր տեղերը. 2023թ. շուրջ 1400 թափուր տեղի փոխարեն 2025թ. առկա է շուրջ 700 թափուր տեղ,
-Վերջին 2 տարում շուրջ 4000 նոր ուսուցիչ է մուտք գործել դպրոց, որոնց 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան։

Հետևություն և արձանագրում

Հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ և համապատասխան քայլեր են արվում բարելավման ուղղությամբ։

Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են։

PISA 2025-ի տվյալները վկայում են նաև համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։

Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։

Հետազոտության արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ ուսուցիչների, տնօրենների, փորձագետների և որոշում կայացնողների կողմից՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների լավարկման նպատակով։ Մասնագիտական կարծիքն ու քննադատությունը համակարգի առողջացման ուղիղ ճանապարհն են, բայց առավել կարևոր է, որ քննարկումը մասնագիտական խոսակցությունից չվերածվի շահարկման։