Իրավապահները Երևանում ավազակnւթյան դեպք են բացահայտել (տեսանյութ)Ըստ Նիկոլի կառավարության որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից առայժմ դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ. ԶաքարյանԱռնո Բաբաջանյան 60/2 և 60/3 հասցեների մոտ կանգառը կարգելվիԿասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Նժդեհ Իսկանդարյան
ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետԳորիսում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ
Յուրաքանչյուր զինծառայող իր մասնագիտությանը պետք է տիրապետի գերազանց․ Պապիկյանը զորամաս է այցելել (տեսանյութ)
Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ ԱնանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս 2,9 հազար տոննա ռուսական հացահատիկՀանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիրը. շահառուին կտրվի մինչև 250 000 դրամի վաուչերԻրազեկում. Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ
«ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Կիևին և Կրիվոյ ՌոգինԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն ԱզիզյանՎեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար (տեսանյութ)
Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում․ «Ազատություն»
Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր
Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»
Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն 2 անգամ. ինչ է սպասվում մարզերի բնակիչներին
Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը
Կալանքը քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել. Անդրանիկ Թևանյան
«Հրապարակ»․ Մարդաuպանին, գnղականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանին. ոչնչացվել են ամերիկյան կործանիչներՍեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Խորամանկ լուծում են գտել. «Հրապարակ»
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Եվ մեղադրում են, և աջակցում․ Մեղրիի ձերբակալված քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները․ «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգին
Քաղաքականություն

Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Նժդեհ Իսկանդարյան

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է նոր քաղաքական իրողություն։ Այդ իրողությունը պետք է իր արտացոլումն ունենա նաև Արցախի հարցի և Արցախի իշխանությունների գործունեության վերաբերյալ քաղաքական մոտեցումներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
 
«Այս համատեքստում Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։
 
Կոնսուլտացիաների նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերը ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, և ինչ պատրաստակամություն ունեն այս ուղղություններով գործնական քայլերի։
 
Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախի իշխանությունների գործունեության դադարեցման կամ շարունակության հարցը չի կարող մնալ ենթադրությունների, առանձին հայտարարությունների կամ քաղաքական լռության մակարդակում։
 
2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված իրողությունը պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշումներ։
 
Եթե որևէ քաղաքական ուժ կարծում է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը ևս պետք է հստակ և հրապարակային ձևակերպվի՝ քաղաքական պատասխանատվությամբ։
 
Եթե, հակառակը, քաղաքական ուժերը կարևորում են Արցախի պետական և քաղաքական ինստիտուտների շարունակականությունը, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և Արցախի հարցի պահպանումը Հայաստանի քաղաքական օրակարգում, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի համագործակցության են նրանք պատրաստ և ինչ կոնկրետ քայլեր են պատրաստ իրականացնել։
 
Արցախի իշխանությունները պատրաստ են այդ բաց և քաղաքական երկխոսությանը։ Մենք չենք նախաձեռնում այս գործընթացը որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը կանխորոշելու համար։ Ընդհակառակը՝ ցանկանում ենք լսել բոլոր կողմերին և ստեղծված նոր պայմաններում ձևավորել հստակ, հասկանալի և պատասխանատու համագործակցության շրջանակ։
 
Քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում հենց այս հարցերի շուրջ էլ ակնկալում ենք հստակ պատասխաններ»։