Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Կիևին և Կրիվոյ ՌոգինԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն ԱզիզյանՎեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար (տեսանյութ)
Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում․ «Ազատություն»
Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր
Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»
Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն 2 անգամ. ինչ է սպասվում մարզերի բնակիչներին
Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը
Կալանքը քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել. Անդրանիկ Թևանյան
«Հրապարակ»․ Մարդաuպանին, գnղականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանին. ոչնչացվել են ամերիկյան կործանիչներՍեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Խորամանկ լուծում են գտել. «Հրապարակ»
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Եվ մեղադրում են, և աջակցում․ Մեղրիի ձերբակալված քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները․ «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն
Մամուլ

Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Մեզ դիմած քաղաքացին (նրա ցանկությամբ՝ անունը չենք հրապարակում) պատմեց, որ իրեն ու եւս 6-7 հոգու սեպտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել՝ ժամը 22։00-00։00-ն պահել, որտեղ էլ բռնություն են կիրառել իրենց նկատմամբ։ Նա 10 տարուց ավելի Երեւանի ծայրամասում «պարկովշչիկ» է աշխատում՝ այդպես վաստակելով օրվա հացը։ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության աշխատակիցները՝ նրանց ղեկավար Ավետ Բաբայանի հետ, իրեն եւ մյուս «պարկովշչիկներին» պարբերաբար տարել են ոստիկանության բաժիններ, վարչարարություն իրականացրել, տուգանել, ասել, որ այլեւս չզբաղվեն այդ «գործով», սակայն օրվա հացի խնդիրը լուծելու համար նրանք շարունակել են աշխատել։

Հերթական «նախազգուշացումը» Բաբայանն արել է սեպտեմբերի 7-ին՝ այս անգամ՝ ինքն անձամբ ծեծելով ու նվաստացնելով այս անձանց: «Քաղաքապետարանի աշխատողները տարան մեքենայով Կենտրոնի բաժին, նույն ձեւի գրեցին, արձանագրեցին, արդեն ուզում էինք գնայինք, մեկ էլ քաղաքապետարանի աշխատողներն ասեցին՝ մի րոպե սպասի, իմ հետեւից բերեցին 6-7 հոգի պարկովշչիկ։ Քաղաքապետարանի աշխատողներից մեկը եկավ՝ բռունցքով խփեց փորիս, ասեց․ «Լավ պրես ունե՞ս»։ Հետո ասեց՝ 10 րոպեից կտեսնես հալդ, ու ասեցին՝ հեռախոսներդ հանեք, որ չնկարեք, չձայնագրեք։ Սաղին շարեցին 4-րդ հարկի միջանցքում, հետո եկավ Ավետ Բաբայանը՝ մի քանի հոգու հետ, բոլորին քֆուրներ տվեց` ամեն մեկին հերթով ասեց ու սկսեց հերթով խփել։ Մեկը լացում էր, ասում էր՝ մի լացի, հաջորդ անգամ ուրիշ տեղ կտանեմ։ Խփողը մենակ ինքն էր։ Եկավ, ինձ մոտեցավ, 2 անգամ խփեց ծնոտիս։ Մարդ կար էնտեղ, որից արյուն էր գալիս։ Հետո իր աշխատողներին ասեց՝ սրանց թողեք՝ գնան: Չեմ ասում էլ էդ քֆուրները, ասեց՝ հաջորդ անգամ ուրիշ տեղ ա խոսացվելու։ Ոստիկանները էշի նման կանգնած` նայում էին․․․ Ինքն իրավունք ունի՞ գալ Կենտրոնի բաժին, բոլորի ներկայությամբ խփի»։ Ըստ մեր զրուցակցի՝ ոստիկանները դիտորդի դերում են եղել, ոչ ոք իրենց չի մոտեցել, ոչինչ չի ասել, չի խանգարել քաղաքապետարանի աշխատակցին։

Դեպքի վերաբերյալ ՆԳՆ-ից հաստատեցին․ սեպտեմբերի 7-ին քաղաքապետարանի գործընկերների հետ հերթական համատեղ միջոցառումն է իրականացվել․ «Քաղաքապետարանի գործընկերների հետ պարբերաբար նման միջոցառումներ իրականացվում են, հերթականը եղել է նաեւ սեպտեմբերի 7-ին»։ Սակայն «պարկովշչիկների»՝ բաժնում ծեծի ենթարկվելու վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին․ «Չենք մեկնաբանում»։ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության բաժնի ղեկավար Ավետ Բաբայանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք, որ 2025-ին Բաբայանը կրկին սկանդալի կենտրոնում էր հայտնվել․ քաղաքապետի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հայհոյախառն ու սպառնալից հաղորդագրություններ է ստացել Ավետ Բաբայանից, որից հետո հարձակվել են իր վրա՝ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն, եւ ինքը վստահ է, որ կազմակերպիչն Ավետ Բաբայանն է։ Վերջինս հերքել էր իր առնչությունը, սակայն դրանից հետո Տիգրան Ավինյանը նրան խիստ նկատողություն էր տվել»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում