Լևոն Արոնյանը Norway Chess 2016-ի վիճակահանություն-մրցաշարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը
Երեկ տեղի ունեցավ Norway Chess 2016-ի վիճակահանություն-մրցաշարը, որի արդյունքներով որոշվեցին մասնակիցները մեկնարկային համարները: Նշենք, որ մրցաշարում կարևոր է զբաղեցնել 1-5-րդ հորիզոնականները, որովհետև հենց դրանք իրավունք կտան հիմնական մրցաշարում մեկ գույն ավել սպիտակ խաղաքարերով հանդես գալ: Կայծակնային մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Մագնուս Կարլսենը և ընտրեց հինգերորդ համարը: Իսկ Լևոն Արոնյանը, ով զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը ընտրեց 4-րդ համարը:
Այսօր տեղի ունեցող մրցաշարի առաջին տուրում կհանդիպեն հետևյալ զույգերը.
Արոնյան-Թոփալով
Գիրի-Էլյանով
Կրամնիկ-Գրանդելիուս
Վաշիեր-Լագրավ – Լի Չաո
Կարլսեն-Հարիկրիշնա
Մրցաշարի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18.00-ին: