Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում․ «Ազատություն»
Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր
Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»
Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն 2 անգամ. ինչ է սպասվում մարզերի բնակիչներին
Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը
Կալանքը քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել. Անդրանիկ Թևանյան
«Հրապարակ»․ Մարդաuպանին, գnղականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանին. ոչնչացվել են ամերիկյան կործանիչներՍեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Խորամանկ լուծում են գտել. «Հրապարակ»
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Եվ մեղադրում են, և աջակցում․ Մեղրիի ձերբակալված քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները․ «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին
Մամուլ

Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել մարզերի համայնքապետերի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հայտարարագրերը։

Փարամազյանը 2016 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ն աշխատել է Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար։ 2017 թվականին ընտրվել, 2022-ին վերընտրվել է։ Նրա 2021 թվականի հայտարարագրում որպես եկամուտ նշված է 26 մլն 492 հազար 863 դրամ։ Դրանից 24 մլն դրամը Փարամազյանը ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից՝ վարձակալության դիմաց, իսկ 2 մլն 492 հազար 863 դրամը՝ Քաջարանի համայնքապետարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

2021 թվականին նրա անունով եղել են երկու անշարժ գույք՝ Քաջարանում գտնվող հասարակական նշանակության շինություն և բնակարան։ Շինությունը ձեռք էր բերվել 2011 թվականին՝ գնման, իսկ բնակարանը՝ 2019 թվականին՝ նվիրատվության եղանակով։ Նույն ժամանակահատվածում Փարամազյանը հայտարարագրել էր 2019 թվականի Toyota մակնիշի ավտոմեքենա։

2021 թվականի տարեվերջին Փարամազյանի բանկային հաշիվներում առկա էր ընդհանուր 14 մլն 34 հազար 169 դրամ և 82 եվրո, մինչդեռ տարվա սկզբին հաշիվներում եղել էր 5 մլն 200 հազար 792 դրամ և 96 եվրո։ Կանխիկ գումարը տարվա սկզբի 400 հազար դրամից տարեվերջին նվազել էր մինչև 20 հազար դրամ։

Նույն հայտարարագրում նշված էր նաև, որ Փարամազյանը 100 տոկոս մասնակցություն ուներ «Տրամպ» ՍՊԸ-ում և 100 տոկոս մասնակցություն՝ «Մալիլու» ՍՊԸ-ում։ 2021 թվականի տարեվերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել էր 2 մլն 477 հազար 212 դրամ։

Այժմ՝ 2025 թվականի հայտարարագրում, Փարամազյանի հիմնական անշարժ գույքը չի փոխվել․ նրա անունով կրկին նշված են Քաջարանում գտնվող նույն հասարակական նշանակության շինությունն ու բնակարանը։ Նա շարունակում է ունենալ նաև 2019 թվականի Toyota ավտոմեքենան։

2025 թվականին, սակայն, նրա հայտարարագրած եկամուտը կազմել է 11 մլն 139 հազար 768 դրամ։ Դրանից 9 մլն 526 հազար 864 դրամը աշխատանքի վարձատրությունն է Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմից, իսկ 1 մլն 612 հազար 904 դրամը՝ ԶՊՄԿ-ից ստացված վարձակալական եկամուտը։

2025 թվականի տարեվերջին Փարամազյանի բանկային հաշիվներում առկա գումարը կազմել է ընդհանուր 14 մլն 460 հազար 706 դրամ, մինչդեռ տարվա սկզբին այն եղել է 13 մլն 918 հազար 289 դրամ։ Այսինքն՝ բանկային հաշիվների դրամական մնացորդը տարվա ընթացքում ավելացել է մոտ 542 հազար դրամով։ Կանխիկ գումարը, հակառակը, նվազել է՝ 220 հազարից հասնելով 120 հազար դրամի։

Այսպիսով, հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս, որ 2021-ից 2025 թվականներին Փարամազյանի հայտարարագրած երկու անշարժ գույքն ու Toyota ավտոմեքենան պահպանվել են, իսկ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները 2025 թվականի վերջին գրեթե նույն մակարդակի են եղել, ինչ 2021 թվականի վերջին»։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։