Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանին. ոչնչացվել են ամերիկյան կործանիչներՍեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Խորամանկ լուծում են գտել. «Հրապարակ»
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Եվ մեղադրում են, և աջակցում․ Մեղրիի ձերբակալված քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները․ «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Մամուլ

Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նախօրեին այցելել էր Բաքու եւ «Ադրբեջանի ԱԳ նախարարությունում քննարկել TRIPP-ի իրականացումը եւ երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկելու համար կառավարող ընկերության ստեղծումը»։

Այս լուրը վերջին օրերին դարձել է ներիշխանական քննարկումների գլխավոր թեման: Իշխող թիմում մտահոգ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ են քննարկել ամերիկացի եւ ադրբեջանցի պաշտոնյաները, եւ որ երկիրն է ստեղծելու հիշատակված «կառավարվող ընկերությունը»։ Պաշտոնական Երեւանը չի արձագանքել Բաքվի ԱԳՆ-ի տարածած լուրին, չի պարզաբանել, թե խոսքն ինչ ընկերության մասին է, եւ ինչ կարող էին քննարկել երկկողմ՝ առանց Հայաստանի, երբ ԹՐԻՓՓ համաձայնագրի կողմ է նաեւ Հայաստանը, ճանապարհն անցնում է Հայաստանով, ուստի Հայաստանն առնվազն պիտի մասնակցի ցանկացած քննարկման։ Քաղաքական կուլիսներում վարկածներ են առաջ քաշվում, որ հնարավոր է ԱՄՆ-ն որոշել է համաձայնագրով իրեն հասնող մասնաբաժինը վաճառել երրորդ կողմի, օրինակ՝ Ադրբեջանին, եւ գուցե դա է երկկողմ բանակցությունների պատճառը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը երեկ մեզ վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել, ԱՄՆ-ն նույն համաձայնագրով, առանց Հայաստանի համաձայնության, չի կարող իր բաժնեմասը վաճառել։ Իրականում պարզից էլ պարզ է, որ այդ համաձայնությունը ստանալը րոպեների հարց է` Ալիեւը հերթական ճնշմամբ կարող է Փաշինյանից ցանկացած բան կորզել։

Այդ դեպքում ի՞նչ կարող էին քննարկել կողմերը եւ ինչո՞ւ առանց Հայաստանի։ Խանդանյանը դա տարօրինակ չի համարում․ «ԹՐԻՓՓ-ի մասին բոլորն են խոսում՝ Չինաստանից դեպի Պորտուգալիա։ Այս ուղով Ադրբեջանի Հանրապետությունը կապվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, ուստի պարզ է, չէ՞, թե ինչու է շահագրգռված Ադրբեջանը»։ Խանդանյանը հորդորում է չտրվել դավադրապաշտական տեսություններին։
Հիշեցնենք, որ Ալիեւն ու Փաշինյանը վերջերս հայտարարեցին՝ քանի որ TRIPP երթուղու երկայնքով երկաթուղիների եւ այլ ենթակառուցվածքների անցկացումը կարող է երկար տեւել, որոշվեց առաջնահերթություն տալ էլեկտրահաղորդման գծերի անցկացմանը։ Ալիեւն ասաց, որ իրենց մասնագետներն արդեն այցելել են Թրամփի երթուղի եւ նշել են էլեկտրասյուների տեղադրման վայրերը։ ՀՀ-ն հաստատեց դա։

Իսկ Դեյվիդ Ալենի այցի մասին կցկտուր լուրի երկրորդ վարկածն էլ այն է, որ ԱՄՆ ժամանակավոր դեսպանը գուցե Բաքու է գնացել, որ քննարկեն ադրբեջանցի մասնագետների եւ աշխատողների անվտանգությունն ապահովելու հարցերը, այն է՝ «երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկելու համար կառավարող ընկերության» ստեղծումը։ Բաքուն նախկինում հայտարարել էր, որ իրենք ճանապարհին չպետք է տեսնեն հայկական դեմք, Իրանը բազմիցս նախազգուշացրել է՝ եթե Հայաստանում ամերիկյան ուժերը հայտնվեն Իրանի հետ սահմանին, կդառնան Իրանի համար օրինական թիրախ։ Եվ Իրանը գրեթե վերջնագիր է ներկայացրել Հայաստանին. TRIPP-ի ուղին պետք է պաշտպանեն կա՛մ հայկական ուժերը, կա՛մ տարածաշրջանում արդեն իսկ ներկա երրորդ երկրների ուժերը, ենթադրվում է` Ռուսաստանը: Վերջին շրջանում Պուտինն էլ է հենց այս «բազարն» անում Փաշինյանի հետ, որ ներկայացվածություն ունենան ԹՐԻՓՓ-ում։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ռուսական ներկայացվածության տարբերակը քիչ հավանական է, եթե չասենք` անհավանական է, ուստի պետք է սպասել ադրբեջանական կողմի պարզաբանումներին, որ հասկանանք, թե իրականում ինչ են քննարկել կողմերը, եւ ովքեր են պաշտպանելու Հայաստանում գտնվող ադրբեջանցի մասնագետներին։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում