ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ՔՊ-ն, Աբովյանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, համայնքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է, քանի որ գործող համայնքապետին` Էդուարդ Բաբայանին, համարում են Ծառուկյանի մարդը:
Ինչպես տեղեկացանք, կանգ են առել Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա: Նա աբովյանցի է, երդվյալ ՔՊ-ական, երիտասարդ:
Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում բացառապես Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի գրառումներն են եւ իշխանական լրատվամիջոցների հրապարակումները: Սակայն Աբովյանում նրան ոչ ոք չի ճանաչում, եւ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի կարող դիմանալ, քանի որ առանձնապես կենսագրություն էլ չունի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում