Թրամփը նշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, քանի որ Թեհրանը այլևս չի կարող դիմանալ:
«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո, քանի որ նրանք այլևս չեն կարող դիմանալ», – Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը՝ նախքան Տեխաս նահանգ մեկնելը։
ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ Իրանը կարող է փորձել միջամտել ԱՄՆ-ում ընտրական գործընթացին։
«Նրանք հուսահատորեն կփորձեն ազդել ընտրությունների վրա, որպեսզի մենք ունենանք թույլ մարդկանց մի խումբ, որոնք իրենց հանգիստ կթողնեն և թույլ կտան նրանց միջուկային զենք ձեռք բերել», – հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։