ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
Իրանական Քեշմ կղզու շրջանում՝ Հորմուզի նեղուցում, պայթյուններ են որոտացել, հայտնում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը։
«Քեշմի շրջանում պայթյուններ են որոտացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանական հեռուստատեսությունը այլ մանրամասներ չի հայտնում։
Միևնույն ժամանակ, IRNA գործակալությունը հաղորդել է Քեշմ կղզու շրջանում հզոր պայթյունի մասին՝ նշելով, որ դեռևս պարզ չէ՝ պայթյունները տեղի են ունեցել ծովում, թե հենց կղզու տարածքում։
Մի շարք լրատվամիջոցներ նշում են նաև իրանական տարբեր քաղաքներում ու բնակավայրերում ամերիկյան հարվածների մասին: