ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՊեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասներըԱնսպասելի ստուգումնե՞ր, թե՞ տեսախցիկի համար կազմակերպված այցերՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսրայելի պահանջով Արևելյան Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը 30 օրվա ընթացքում կփակվիՀեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առաջիկայում չունիԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS» բենզալցակայանի մեջ՝ կոտրելով էլեկտրասյունն ու գովազդային վահանակը. կա վիրավnր Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայոց ԵկեղեցունՈւկրաինան անօդաչուներով հարվածել է Նովոռոսիյսկի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՌուբեն Վարդանյանի ապօրինի պահման հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի, Ներկայացուցիչների պալատի, Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդինTRIPP-ի շուրջ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև. ԲայրամովՕդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայրս ասում էր՝ «թքած ունեմ այդ 100 հազարի վրա, տուր պրծնեմ, զզվել եմ, 5 տարի դատի գնա՞նք». Մեսրոպ ՄանուկյանՀայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն. ԲայրամովԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ ուղղությամբ. Բայրամով Կենտրոն մեքենայով մուտք գործելու համար կարող է վճար սահմանվել
Մի քիչ թասիբ ունեցեք. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին (տեսանյութ)
Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Միջազգային

Թուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդ

Թուրքիայի հարավում անտառային և տափաստանային հրդեհների շարքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ավելի քան 20 տուն վնասվել կամ ոչնչացվել է, իսկ ավելի քան 1500 բնակիչ տարհանվել է, հայտնում է Turkish Minute-ը։

Չորեքշաբթի օրվա դրությամբ հրշեջները շարունակում էին մարել խոշոր հրդեհը Ադանա նահանգում։

Ամենախոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի մոտ 16:30-ին՝ Անթալիայի նահանգի Աքսու շրջանի Կարայոզ թաղամասում։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է դեպի հարևան Քեփեզ շրջան՝ վտանգելով բնակելի տները, ֆերմաներն ու տնտեսական շինությունները։

Եշիլքարաման թաղամասի բնակիչ Հասան Քահյան օգնում էր հրշեջներին, երբ սրտի կաթված է ստացել։ Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում։ Եվս երկու մարդ ոտքերի այրվածքներ է ստացել, վեցը դիմել են բժշկական օգնության՝ ծխից թունավորման պատճառով։

Իշխանությունները տարհանել են 720 մարդու Աքսու շրջանի Կարայոզ, Յումուք և Եշիլքարաման թաղամասերի 254 տներից, ինչպես նաև Քեփեզ շրջանի Չամլըջա թաղամասից։ Քաղաքային ապաստարանից դուրս է բերվել ավելի քան 100 շուն։ Որոշ ժամանակով փակվել էր նաև Անթալիան և Ըսպարտան կապող ավտոճանապարհը։

Հրդեհը խաթարել է էլեկտրամատակարարումը ավելի քան երկու հազար սպառողի համար և վնասել բնակելի տներ, գոմեր ու ջերմոցներ։ Տեղի բնակիչներն օգնում էին հրշեջներին՝ օգտագործելով տրակտորներ, ջրատար մեքենաներ և բետոնախառնիչներ՝ լողավազանները լցնելու համար, որտեղից ջուր էին վերցնում ուղղաթիռներն ու հրշեջ մեքենաները։

Երեք օր անց Աքսուի հրդեհը հիմնականում հաջողվել է տեղայնացնել։ Գործողությանը ներգրավվել են երկու ինքնաթիռ, ութ ուղղաթիռ, 182 ջրատար մեքենա, 77 միավոր ծանր տեխնիկա և ևս 204 փոխադրամիջոց։

Եվս մեկ հրդեհ երեքշաբթի սկսվել է Քումլուջայի շրջանի Թոփթաշ թաղամասում և տարածվել դեպի Գյուզյորեն։ Այն բանից հետո, երբ կրակը մոտեցել է բնակելի տներին, բնակիչներին տարհանել են։ Հրդեհը վնասել է մոտ 10 տուն և մինչև չորեքշաբթի հիմնականում տեղայնացվել է։

Սերիկ շրջանում հրդեհը ոչնչացրել է վեց տուն, վնասել գյուղատնտեսական հողատարածքներ և ջերմոցներ, ինչպես նաև այրել մոտ 160 հեկտար անտառ։ Հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։

Ադանա նահանգում հրդեհը, որը սկսվել է Քոզան շրջանի Էնիզչաքըրը թաղամասում, տարածվել է դեպի հարևան Իմամօղլու և Ալադաղը շրջաններ։ Անվտանգ վայրեր են տեղափոխվել 835 մարդ՝ 285 տնից։ Կրակը ոչնչացրել է յոթ տուն, ևս 16 մարդ տուժել է ծխի ազդեցությունից և ստացել ամբուլատոր օգնություն։

Չորեքշաբթի Ալադաղը թաղամասի հրդեհը հաջողվել է տեղայնացնել, սակայն Քոզանում կրակի դեմ պայքարը շարունակվել է օդից և ցամաքից։ Գործողությանը ներգրավվել են երեք ինքնաթիռ, ինը ուղղաթիռ, երկու անօդաչու թռչող սարք, 154 ցամաքային փոխադրամիջոց և 671 աշխատակից։

Սեպտեմբերի սկզբին հրդեհներ տեղի են ունեցել նաև Ադանայի, Մերսինի, Քայսերիի, Բուրդուրի և Բուրսայի այլ շրջաններում։ Դրանց մեծ մասը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։

Թուրքիայի Անտառային տնտեսության գլխավոր վարչության տվյալներով՝ սեպտեմբերի 1-8-ը երկրում գրանցվել է 146 անտառային հրդեհ և ևս 260 հրդեհ՝ անտառային տարածքներից դուրս։ Միայն սեպտեմբերի 6-8-ը տեղի է ունեցել 177 հրդեհ, դրանց թվում՝ 63 անտառային հրդեհ։

Հրդեհների հիմնական պատճառները դեռ չեն պարզվել։ Իշխանությունները տվյալներ չունեն, որոնք հնարավորություն կտային հրդեհների մեջ փոխկապակցվածություն գտնել։ Միևնույն ժամանակ կրակի տարածմանը նպաստել է ուժեղ քամին։