Թուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՊեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասներըԱնսպասելի ստուգումնե՞ր, թե՞ տեսախցիկի համար կազմակերպված այցերՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսրայելի պահանջով Արևելյան Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը 30 օրվա ընթացքում կփակվիՀեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առաջիկայում չունիԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS» բենզալցակայանի մեջ՝ կոտրելով էլեկտրասյունն ու գովազդային վահանակը. կա վիրավnր Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայոց ԵկեղեցունՈւկրաինան անօդաչուներով հարվածել է Նովոռոսիյսկի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՌուբեն Վարդանյանի ապօրինի պահման հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի, Ներկայացուցիչների պալատի, Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդինTRIPP-ի շուրջ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև. ԲայրամովՕդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայրս ասում էր՝ «թքած ունեմ այդ 100 հազարի վրա, տուր պրծնեմ, զզվել եմ, 5 տարի դատի գնա՞նք». Մեսրոպ ՄանուկյանՀայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն. ԲայրամովԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ ուղղությամբ. Բայրամով Կենտրոն մեքենայով մուտք գործելու համար կարող է վճար սահմանվել
Մի քիչ թասիբ ունեցեք. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին (տեսանյութ)
Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպենԲանկերն ավելի մեծ վստահություն ունեն ներդրողների մոտ, քան պետությունը. Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում. Արթուր Խաչատրյանը՝ Վահե ՀովհաննիսյանինՈւրիշների ընտանիքներ մտած ՔՊ-ականների համար ընտանիք մտնելը, պարզվում է, կարմիր գիծ է (տեսանյութ)Եթե տուն կառուցող շահառուն 3 տարում ավարտական ակտը չներկայացնի, տրված գումարները պետությունը հետ կվերցնիՈւղղակի արգելում եմ իմ հոր անունը այստեղ տալ... ինչ-որ հարց տալուց խնդրում եմ մտածել հետևանքների մասին. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
Հասարակություն

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից

Եվրոպական հանձնաժողովը վաղաժամ է համարել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար կոնկրետ ժամկետ սահմանելը։

Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն, անդրադառնալով մինչև 2029 թվականը վիզային ռեժիմի ազատականացման հասնելու Երևանի ծրագրերին, արձանագրել է՝ «դեռ շատ վաղ է նման ճշգրտության համար»։

Այս հայտարարությունը էական կոնտրաստ է բացահայտում Երևանի և Բրյուսելի դիրքորոշումներում:

Վիզային ռեժիմի ազատականացման խոստումը ներառվել է ՔՊ-ի նախընտրական, այնուհետև՝ կառավարության 2026–2031 թվականների ծրագրում։ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել է, որ իշխանությունը մտադիր է այդ արդյունքին հասնել 2029 թվականի ընթացքում։

Վիզաների ազատականացումը կախված չէ միայն Հայաստանի կառավարության քաղաքական կամքից, գործընթացը ենթադրում է ԵՄ-ի սահմանած չափանիշների կատարում, դրանց գնահատում և եվրոպական համապատասխան ինստիտուտների որոշումներ։ Հետևաբար, Երևանի նշած տարեթիվը ԵՄ-ի ստանձնած պարտավորություն կամ երաշխավորված վերջնաժամկետ չէ։

ԵՄ-ի հետ առանց վիզայի հաղորդակցությունը Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար կարևոր և սպասված հնարավորություն է։ Ընտրություններից առաջ նման զգայուն հարցում կոնկրետ տարեթիվ ներկայացնելն անխուսափելիորեն ունեցել է նաև ընտրական նշանակություն։ Եթե այն համաձայնեցված չէր եվրոպական կողմի հետ, ապա գործ ունենք մանիպուլյացիայի, հանրային սպասումների շահագործման հետ:

Իհարկե հարցեր կան նաև Բրյուսելին։

Եթե եվրոպական կառույցները չեն հաստատում Երևանի նշած ժամկետը, կարող էին դա նույն հստակությամբ արձանագրել նաև նախընտրական շրջանում։ Մինչև ընտրությունները, սակայն, Բրյուսելը հրապարակայնորեն չէր սահմանազատվում Փաշինյանի խոստումից։

Տպավորություն է ստեղծվում, որ նախընտրական շրջանում Բրյուսելը չէր ցանկանում հրապարակային հակասության մեջ մտնել Փաշինյանի իշխանության հետ և թուլացնել նրա եվրոպական օրակարգի ընտրական ազդեցությունը, իսկ այժմ սահմանազատվում է մի խոստումից, որի իրականացումը չի կարող երաշխավորել։

Գլխավոր պատասխանատվությունը, սակայն, Հայաստանի իշխանությանն է, որը ոչ թե չափազանց լավատեսական կանխատեսում է արել, այլ զբաղվել է հանրային սպասումների քաղաքական շահագործմամբ:

ՔՊ-ն ընտրողին վաճառել է մի խոստում, որի կատարումը չէր կարող երաշխավորել»։