Պեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասները
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ նման հանդիպումը տեսականորեն հնարավոր է։ Գագաթնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 18–19-ին կանցկացվի Չինաստանի Շենժեն քաղաքում։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Պեսկովը հայտարարել է, որ դրա կարգավորման համաձայնեցված ծրագիր կամ հստակ ճանապարհային քարտեզ առայժմ չկա։
Նա նշել է, որ Մոսկվան չի պատրաստվում հրապարակայնորեն քննարկել ապագա համաձայնագրի հնարավոր դրույթները։