Ուկրաինան անօդաչուներով հարվածել է Նովոռոսիյսկի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Սեպտեմբերի 9-ի գիշերը Նովոռոսիյսկի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեխա։ Եվս 29 մարդ վիրավորվել է, նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Նա հայտնել է, որ Նովոռոսիյսկը սեպտեմբերի 8-ին և 9-ին ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի մի քանի զանգվածային հարձակումների։
Նովոռոսիյսկում վնասվել են երեք առանձնատուն և հինգ բազմաբնակարան շենք, ինչպես նաև ուղղափառ եկեղեցու և մանկապարտեզի շենքերը։ Դեպքի վայրերում աշխատում են օպերատիվ և փրկարար ծառայությունները։
Կոնդրատևն ընդգծել է, որ հարվածը հասցվել է քաղաքացիական օբյեկտների։ Նահանգապետը Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյին հանձնարարել է անձամբ վերահսկել իրավիճակը, գնահատել հասցված վնասը և օգնություն ցուցաբերել տուժած ընտանիքներին։