«Տաշիրի» կողմից՝ 500.000 դոլար Արցախին, իսկ բոլոր զոհվածների ընտանիքներին՝ 2000-ական դոլար
«Տաշիրի» հիմնադրամի խոսնակ Արտակ Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրերս տեղի է ունեցել «Տաշիրի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է հիմնադրամի կողմից Արցախին տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2000-ական դոլար հատկացնել 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին»: