Մասիսում թեկնածու են փնտրում ոչ թե յուրայինների շրջանում, այլ դավանափnխ եղած նախկինների շրջանակում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է
«Նոյեմբերին Մասիս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը տևական ժամանակ է՝ համայնքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ է: Ուշագրավ է, որ փնտրում են ոչ թե յուրայինների շրջանում, քանի որ այս տարածաշրջանում զտարյուն ՔՊ-ականներ չկան, որոնք ունեն քիչ թե շատ վարկանիշ` ընտրություններում հաղթանակ տանելու համար, այլ դավանափոխ եղած նախկինների շրջանակում։
Մեզ ասացին, որ ՔՊ-ն այս պահին երկու թեկնածուի է դիտարկում, մեկը Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին է՝ Հովհաննես Հակոբյանը, որը քաղաքի անձնագրայինի պետն է։ Մյուսը դարձյալ նախկին քաղաքապետ Դմիտրի Նազարյանի փեսան է։ Առայժմ բանակցությունները վերջնական «իտոգի» չեն եկել, և չկարողացանք պարզել, թե նրանցից ում վրա է կանգնել ընտրությունը, թեպետ հնարավոր է, որ այլ թեկնածու գտնվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։