Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել Արմեն Գրիգորյանի համար. «Ժողովուրդ» Սոթքի ոսկու հանքավայրի ադրբեջանական հատվածում հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և ԽարկովինԳեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ» Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»Ո՞վ է թունավորել մարդկանց «Մարիոթ»-ում․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ» Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՌուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունըԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համարՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ ԴանիելյանՈսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըԱնօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԵրևանի ավագանին որոշել է լուծարել «Երևանտրանս»-ըԻրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ ՓեզեշքիանՌուբիո․ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևումՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ ՊատարագովԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՌուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներինՍա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում․ ԲադալյանՈւզբեկստանի և ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը հասել է $12,8 մլրդ-իԴավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՀայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էԻրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն ԽաչատուրյանինՊապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն (տեսանյութ)Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ«Ռազմաբազան գնա՞․ խնդիր չկա, տարածաշրջանում վտանգը գրեթե զրոյացրել ենք»․ Ղազարյան
Մամուլ

Ո՞վ է թունավորել մարդկանց «Մարիոթ»-ում․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո 12 մարդու հիվանդանոց դիմելու պատմությունը, կարծես, պետք է ավարտվեր ոչ թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մեկ հաղորդագրությամբ, այլ՝ իրավական պատժով։ Բայց՝ ոչ։

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո մի շարք մասնակիցներ դիմել էին բժշկական օգնության՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։

Դեսպանատան հյուրասիրությունը կազմակերպել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։ Սակայն պատմության ամենաուշագրավ հատվածը սկսվում է այն պահից, երբ պետական մարմինը հրապարակում է լաբորատոր արդյունքները։

«Մարիոթի» խոհանոցում՝ վտանգավոր սնունդ։

Տեսչական մարմնի ստուգմամբ՝ «Արմենիա Հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի խոհանոցում վերցված նմուշներից անհամապատասխանություն է արձանագրվել երկու արտադրատեսակի դեպքում։

«Ֆուդ Ռեփաբլիկ» ՍՊԸ-ի արտադրած ապխտած իշխանի ֆիլեն չի համապատասխանել «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների, ինչպես նաև ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշներով։ Մյուս կողմից՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի հավի ֆիլեն չի համապատասխանել «ախտածին սալմոնելաներ» ցուցանիշով։

Տեսչական մարմինը կարգադրագրեր է տվել այդ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ։

Խոհանոցում, ըստ նույն պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերվել է նաև ժամկետանց սնունդ՝ «Պանո» տոստի հաց, «Պանո» լոշիկ, հաճարի ալյուր, ինչպես նաև պիտանիության ժամկետ չունեցող պարմայի հաց։ Հայտնաբերված վտանգավոր սնունդը տեղում ոչնչացվել է։

Ուշագրավ ամսաթիվ։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ ստուգման ժամանակ վերցված «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի հավի ֆիլեն արտադրվել է 2026 թվականի հուլիսի 24-ին։ Մինչդեռ ընդունելությունը, որից հետո մարդիկ հիվանդացել են, տեղի է ունեցել հուլիսի 14-ին։

Այսինքն՝ եթե ամսաթիվը տպագրական սխալ չէ, ապա առաջանում է տարրական ժամանակագրական հարց․ ինչպե՞ս կարող էր հուլիսի 24-ին արտադրված հավի մթերքը պատճառ հանդիսանալ հուլիսի 14-ին տեղի ունեցած ընդունելության մասնակիցների հիվանդացմանը։

Սա արդեն ոչ թե լրագրողի, այլ հենց վերահսկող պետական մարմնի պարզաբանման հարցն է, որը չի արել Սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Շարքային քաղաքացին պատժվում է, խոշորը՝ ոչ։

Եթե հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք և սննդի անվտանգության պահանջների խախտումներ, ապա ո՞վ է պատասխանատվության ենթարկվել։ Պաշտոնական աղբյուրները լռում են. չկա պատիժ։

Իսկ նմանատիպ այլ իրավիճակներում իրավապահները փութաջանորեն են գործում։

2026 թվականի սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ քաղաքացի Ռուդիկ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արագ սննդի կետում պատրաստել և իրացրել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող շաուրմա, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ ստացել են սննդային թունավորումներ և աղիքային ինֆեկցիաներ։

Իսկ դեսպանատնից, երբ 12 մարդ հիվանդանոցում է հայտնվել, խոշոր հյուրանոցային համալիրի խոհանոցում հայտնաբերվել են մանրէաբանական պահանջներին չհամապատասխանող սննդամթերք, ժամկետանց և առանց ժամկետի ապրանքներ, որևէ անձի նկատմամբ պատժամիջոցի մասին խոսք չկա։

Ո՞ւմ են պատկանում այն ընկերությունները, որոնք արտոնյալ են։

Արմենիա Մարիոթ հյուրանոցային ցանցը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է Նիգողոս Դերսահագյանին։

1996-ից ՀՀ-ում գործունեություն է ծավալում այդ ընկերությունը, որը գրանցված է ԱՄՆ քաղաքացի, Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջում գրանցված քաղաքացու անունով։

«Food Republic»։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց ընկերության ներկայիս իրական շահառուների վերաբերյալ ռեգիստրային տվյալները, որոնք ցույց են տալիս Հովիկ Եսայանի՝ 60.75% և Արսեն Հովհաննիսյանի՝ 39.25% մասնակցություն։

Արսեն Հովհաննիսյանի անունը Food Republic-ի պատմության մեջ նոր չէ։ Նա հրապարակային աղբյուրներում ներկայացվել է որպես ընկերության հիմնադիր և հետագայում նաև «Dom Arena»-ի տնօրեն։

Հենց այստեղից էլ բացվում է մեկ այլ՝ արդեն պետական փողի և արտոնության հետ կապված պատմություն։

Food Republic-ը, Hard Rock-ը և ANIF-ի 48 տոկոսը։

2021-2022 թվականներին Food Republic-ը և Hard Rock International-ը պայմանագիր էին կնքել Երևանում Hard Rock Cafe-ի բացման վերաբերյալ։ Նախագծին միացել էր նաև Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի համակարգի ներդրումային ընկերությունը։

Հրապարակային տվյալներով՝ ANIF-ի մասնակցությունը նախագծում կազմել է 48 տոկոս, իսկ «Entrepreneur + State Anti-Crisis Investments Fund»-ը ներդրել էր մոտ 500 հազար դոլար։

Նախագիծը իրականացվում էր «Dom Arena»-ի հետ։ Այդ ժամանակ «Dom Arena»-ի տնօրենը Արսեն Հովհաննիսյանն էր։ Նա հրապարակայնորեն խոսում էր ANIF-ի հետ համագործակցության մասին։

Իսկ այսօր արդեն հայտնի է նաև, որ ANIF-ը լուծարվել է, որտեղ, տարբեր հրապարակումների համաձայն, մսխվել է 25 մլրդ դրամ։

Andersen-ի 2026 թվականի ընկերության պրոֆիլում նշվում է, որ իրենք իրավաբանական աջակցություն են տրամադրել ANIF-ին Dom Arena-ից դուրս գալու գործարքում։

«Արաքս Թռչնաֆաբրիկա»՝ Խաչիկ Խաչատրյանի բիզնեսը։

Երկրորդ խնդրահարույց արտադրողը «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն է։

Բաց աղբյուրներում «Արաքս Թռչնաֆաբրիկան» ներկայացվում է որպես «X Group»-ի կազմում գործող ընկերություն, որի հիմնադիրը գործարար Խաչիկ Խաչատրյանն է։

Այսպիսով, այստեղ ևս խոսքը շուկայի փոքր խաղացողի մասին չէ։

Սակայն կրկին պետք է տարբերակել փաստերը։ Այն, որ «Արաքս»-ի կոնկրետ նմուշը չի համապատասխանել սալմոնելայի ցուցանիշով, փաստ է՝ ըստ Տեսչական մարմնի։ Այն, որ այդ կոնկրետ նմուշը դարձել է հուլիսի 14-ի ընդունելության մասնակիցների հիվանդացման պատճառը, հրապարակված տվյալներով դեռ ապացուցված չէ։

Այսպիսով, «վտանգավոր սնունդը ոչնչացվել է» ՍԱՊԾ պատասխանն այս պատմության անպատասխանատու մասն է։

Իսկ մարդկանց հիվանդացնելու համար պատասխանատո՞ւն ով է և ո՞վ պետք է պատժվի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։