Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին
Կիևում, Խարկովում և Նիկոլաևում պայթյուններ են որոտացել օդային տագնապի ֆոնին, հայտնում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ Նիկոլաևում և Խարկովում պայթյունների մի քանի շարք է տեղի ունեցել։
Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում և մի շարք այլ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։
Ռուսաստանի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում հակառակորդի ենթակառուցվածքներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում բազմիցս ընդգծել են, որ դա արվում է նրա ռազմատնտեսական ներուժը նվազեցնելու նպատակով։ Միաժամանակ, ռուսական զինուժը կիրառում է հարվածային անօդաչու թռչող սարքեր և մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենք, որը, ըստ ռուսական կողմի, ունակ է ոչնչացնելու ցանկացած թիրախ Ուկրաինայի ողջ տարածքում։