Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ ՍտյուարտըԱրեգակի վրա 500 հազար կմ չափերով պրոտուբերանցի արտանետում է գրանցվելՀայրապետյան․ Բռնությունն ու հայհոյանքը նպատակ ունեն քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելուԲոսնիա և Հերցեգովինայում կործանվել է Եվրամիության EUFOR առաքելության ուղղաթիռը․ հաղորդվում է երեք զոհի մասինՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումներըՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների հայեցակարգըԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԱլիևը չի մասնակցի Թուրքիայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինAir France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքԹրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարել ԷրդողանինՎենսը Իրանին նամակ է ուղարկել՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու վերաբերյալՔոչարյանի մամուլը քրեական գործ է կարում Նարեկ Կարապետյանի վրաԵրուսաղեմում մի տղամարդ թքել է հայկական վանքի մուտքին և վիրավորել պահակինՇվեդիայի Կենտրոնական կուսակցության առաջնորդը համաձայնել է դառնալ վարչապետի թեկնածուՍենոր Հասրաթյան․ «Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը»ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցերըՊուտին․ «Ռուսաստանի և Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառությունը 27 միլիարդ դոլար է․ սա միայն սկիզբն է»Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․ ՍիբիգաԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըԻսպանիայում հաստատել են աշխատանքի նախկին նախարար Ֆատիմա Բանյեսի մահը երկաթուղային աղետումԱրամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ հարուցել «Հարավկովկասյան երկաթուղու» դեմՀՀ-ն ու Բուլղարիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտումԸնտրություններ՝ առանց հաղթողի. Նեթանյահուի դաշինքը Իսրայելի խորհրդարանում 120 տեղից ստացել է 53-ըԳալյանը ներկայացրել է բնապահպանական վեճերի լուծման գործում դատարանների դերն ու մարտահրավերներըԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նորացված ծրագիր է հաստատվելՌուսական զորքերը գիշերը հարվածել են Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատար նավինՊատրիարք Կիրիլը Ալյոշկիում տիրող իրավիճակը որակել է որպես ծանր հումանիտար աղետԱղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերըԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնիՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունըԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջCOP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առևտրի շուրջ 35%-ը բաժին է ընկնում ՇՀԿ երկրներինԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-իՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչԱյս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետոԱթոռ շպրտողի և ջուր լցնողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնող դատախազին պետք է շքանշան տալՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշինՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՆոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է․ ՄՔԾ-ն պարզաբանում է ներկայացրելՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունՌազմական բախում Պակիստանի և Աֆղանստանի միջև. կան զոհեր և վիրավորներԿասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Փաշինյանի սրտով էր․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ քաղաքական օրակարգը շեղելու հարմար առիթ
Ալբանիայում ցույցերը շարունակվում են. երկրի վարչապետը որոշել է կատարել ուսանողների մի շարք պահանջները
Սպորտ

Հրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անունները

France Football պարբերականը հրապարակել է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակ-2026»-ի 30 հավակնորդների անունները։

Հոբելյանական՝ 70-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում, իսկ հաղթողը կորոշվի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100 երկրները ներկայացնող լրագրողների քվեարկության արդյունքում։ Գործող դափնեկիրն է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Մրցանակի 30 հավակնորդներն ու նրանց վիճակագրությունը՝

Ջուդ Բելինգհեմ (Անգլիա, «Ռեալ Մադրիդ»)
52 խաղ, 15 գոլ, 6 ասիստ, 8 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան

Պաու Կուբարսի (Իսպանիա, «Բարսելոնա»)
62 խաղ, 1 գոլ, 2 ասիստ, 5 դեղին, 1 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն, Լա Լիգա, Իսպանիայի սուպերգավաթ

Մարկ Կուկուրելյա (Իսպանիա, «Չելսի»/«Ռեալ Մադրիդ»)
65 խաղ, 2 գոլ, 7 ասիստ, 13 դեղին, 1 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն

Ուսման Դեմբելե (Ֆրանսիա, ՊՍԺ)
51 խաղ, 26 գոլ, 14 ասիստ, 1 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ

Լուիս Դիաս (Կոլումբիա, «Բավարիա»)
66 խաղ, 30 գոլ, 23 ասիստ, 10 դեղին, 2 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ

Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)
51 խաղ, 13 գոլ, 25 ասիստ, 7 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան

Գաբրիել (Բրազիլիա, «Արսենալ»)
59 խաղ, 4 գոլ, 6 ասիստ, 6 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Պրեմիեր լիգա

Էռլինգ Հալանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»)
64 խաղ, 58 գոլ, 11 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Անգլիայի գավաթ, Անգլիական լիգայի գավաթ

Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ)
49 խաղ, 4 գոլ, 17 ասիստ, 6 դեղին, 1 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ Աֆրիկայի ազգերի գավաթ (ըստ CAS-ի վճռի), Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Լիգա 1

Հարի Քեյն (Անգլիա, «Բավարիա»)
65 խաղ, 73 գոլ, 8 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ

Խվիչա Կվարացխելիա (Վրաստան, ՊՍԺ)
57 խաղ, 24 գոլ, 10 ասիստ, 4 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ

Լամին Յամալ (Իսպանիա, «Բարսելոնա»)
57 խաղ, 25 գոլ, 20 ասիստ, 6 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն, Լա Լիգա, Իսպանիայի սուպերգավաթ

Սադիո Մանե (Սենեգալ, «Ալ-Նասր»)
55 խաղ, 24 գոլ, 13 ասիստ, 8 դեղին, 1 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ Սաուդյան Արաբիայի Պրո լիգա

Մարկինյոս (Բրազիլիա, ՊՍԺ)
43 խաղ, 2 գոլ, 0 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ

Լաուտարո Մարտինես (Արգենտինա, «Ինտեր»)
55 խաղ, 30 գոլ, 10 ասիստ, 9 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ա Սերիա, Իտալիայի գավաթ

Կիլիան Մբապե (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
60 խաղ, 58 գոլ, 13 ասիստ, 8 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան

Նունու Մենդեշ (Պորտուգալիա, ՊՍԺ)
53 խաղ, 7 գոլ, 8 ասիստ, 5 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ

Լիոնել Մեսսի (Արգենտինա, «Ինտեր Մայամի»)
49 խաղ, 45 գոլ, 30 ասիստ, 4 դեղին քարտ
Տիտղոսներ՝ MLS

Ժոաու Նևեշ (Պորտուգալիա, ՊՍԺ)
49 խաղ, 11 գոլ, 4 ասիստ, 2 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ

Մայքլ Օլիսե (Ֆրանսիա, «Բավարիա»)
69 խաղ, 27 գոլ, 35 ասիստ, 13 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ

Վիլիամ Պաչո (Էկվադոր, ՊՍԺ)
56 խաղ, 2 գոլ, 1 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ

Խուլիան Կինյոնես (Մեքսիկա, «Ալ-Քադսիա»)
46 խաղ, 41 գոլ, 5 ասիստ, 5 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան

Դեկլան Ռայս (Անգլիա, «Արսենալ»)
69 խաղ, 8 գոլ, 14 ասիստ, 9 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Պրեմիեր լիգա

Ռոդրի (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»/«Բարսելոնա»)
46 խաղ, 2 գոլ, 0 ասիստ, 6 դեղին, 1 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն, Անգլիայի գավաթ, Անգլիական լիգայի գավաթ

Ֆաբիան Ռուիս (Իսպանիա, ՊՍԺ)
45 խաղ, 3 գոլ, 6 ասիստ, 4 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն, Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ

Վիլյամ Սալիբա (Ֆրանսիա, «Արսենալ»)
60 խաղ, 1 գոլ, 1 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Պրեմիեր լիգա

Ֆերան Տորես (Իսպանիա, «Բարսելոնա»/ՊՍԺ)
65 խաղ, 25 գոլ, 7 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն, Լա Լիգա, Իսպանիայի սուպերգավաթ

Դայո Ուպամեկանո (Ֆրանսիա, «Բավարիա»)
58 խաղ, 2 գոլ, 4 ասիստ, 9 դեղին, 1 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ

Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»)
66 խաղ, 28 գոլ, 16 ասիստ, 11 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան

Վիտինյա (Պորտուգալիա, ՊՍԺ)
64 խաղ, 7 գոլ, 10 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ

Մրցանակաբաշխությունն ու քվեարկությունը կազմակերպում է ֆրանսիական France Football ամսագիրը՝ ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ։ Պարգևատրվում են աշխարհի լավագույն տղամարդ և կին ֆուտբոլիստները՝ անկախ նրանց ազգությունից և ներկայացրած առաջնությունից։ Դիտարկվում է ամբողջ նախորդ մրցաշրջանը՝ 2025 թ․ օգոստոսի 3-ից մինչև 2026 թ․ հուլիսի 19-ը, ներառյալ միջազգային մրցաշարերը (տղամարդկանց համար՝ Աշխարհի և Աֆրիկայի ազգերի գավաթի առաջնությունները, կանանց համար՝ Ասիայի գավաթն ու Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը)։ Օգոստոսի 16-ին ավարտված կանանց Աֆրիկայի ազգերի գավաթը հաշվի կառնվի ընթացիկ մրցաշրջանի համար։

Մրցանակը շնորհվում է՝ հիմնվելով երեք հիմնական կետերի վրա՝ ըստ կարևորության․ Անհատական ելույթներ, վճռորոշ և տպավորիչ խաղ, թիմային ելույթներ և նվաճած տիտղոսներ, Խաղամակարդակ և արդար խաղ։

Քվեարկությանը մասնակցում են հատուկ ընտրված մարզական լրագրողներ՝ յուրաքանչյուր երկրից մեկ ներկայացուցիչ։ Տղամարդկանց մրցանակի համար քվեարկում են ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100, իսկ կանանց համար՝ լավագույն 50 երկրների ներկայացուցիչները։ Հիմք է ընդունվում 2026 թ․ սեպտեմբերի 8-ի դրությամբ (ցուցակների հրապարակման պահին) գործող ՖԻՖԱ-ի դասակարգումը։

Ժյուրիի յուրաքանչյուր անդամ ընտրում է 10 ֆուտբոլիստի՝ ըստ նվազման կարգի։ 30 հոգանոց նախնական ցանկը կազմվում է France Football-ի և L’Équipe-ի խմբագրությունների, նախորդ տարվա առնվազն մեկ ժյուրիի անդամի և ՈւԵՖԱ-ի դեսպանների կողմից (Լուիշ Ֆիգուն ու Ֆաբիո Կապելոն՝ տղամարդկանց, Նադին Կեսլերը՝ կանանց մրցանակի համար)։ Ընտրված 10 խաղացողներն ըստ հերթականության ստանում են համապատասխանաբար 15, 12, 10, 8, 7, 5, 4, 3, 2 և 1 միավոր։ «Ոսկե գնդակը» ստանում է ամենաշատ ընդհանուր միավորներ վաստակած ֆուտբոլիստը։

Միավորների հավասարության դեպքում հաղթող է ճանաչվում այն ֆուտբոլիստը, ով ավելի շատ է նշվել 1-ին հորիզոնականում։ Եթե հավասարությունը պահպանվում է, հաշվի են առնվում 2-րդ հորիզոնականի ձայները, ապա՝ 3-րդ, և այդպես շարունակ։ Քվեարկության հետ կապված ցանկացած վիճելի հարց կամ տարաձայնություն լուծվում է կազմակերպչի՝ France Football-ի գլխավոր խմբագրի կողմից։
Armsport