Մատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունը
Մատենադարանի Բժշկական և բնագիտական ձեռագրերի ուսումնասիրման խմբի ղեկավար, բ.գ.թ. Հասմիկ Կիրակոսյանը 2026 թվականի սեպտեմբերի 2–5-ը մասնակցել է Ավստրիայի Իննսբրուկ քաղաքում անցկացված Դեղագիտության պատմության 47-րդ միջազգային կոնգրեսին։
Կոնգրեսի հիմնական թեմաներից մեկը լեռնային տարածաշրջանների բնական պաշարների և դրանց հիման վրա ձևավորված դեղագիտական գիտելիքի պատմությունն էր։
«Փոխկապակցված աշխարհներ․ տարբեր լեռնային տարածքների զուգահեռները» լիագումար նիստում Հասմիկ Կիրակոսյանը հանդես եկավ Մատենադարանում պահվող դեղագիտական ձեռագրերին նվիրված զեկուցմամբ՝ ներկայացնելով հայկական միջնադարյան դեղագիտական ձեռագիր ժառանգությունը և դրա ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները։