Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Հասարակություն

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին։ 15 տարեկան սովորողների շրջանում անցկացված հետազոտությունն իրականցվել է 3 ուղղությամբ՝  ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ։ PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ․ այն ցույց է տալիս, թե որքանով է սովորողը կարողանում գիտելիքը կիրառել տարբեր իրավիճակներում։

2025 թվականի ստուգատեսին մասնակցել է 91 երկիր։ Հայաստանում  գնահատումն իրականացվել է 2025 թ․ մարտ-մայիս ամիսներին, որին մասնակցել է մոտ 7000 սովորող 295 դպրոցից։

PISA-2025 միջազգային հետազոտության հիմնական արդյունքները ներկայացվել են այսօր՝ կրթության ոլորտի պատասխանատուների, միջազգային գործընկերների, փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը, Քրիստինա Թաթարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ոլորտային կառույցների պատասխանատուներ:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը երկար տարիներ եղել է կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից մեկը։ 2022 թվականից մեկնարկած նախապատրաստական աշխատանքներից հետո՝ 2025 թվականին, Հայաստանը հնարավորություն է ունեցել առաջին անգամ լիարժեք մասնակցելու հետազոտությանը։

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ

PISA միջազգային հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։  Անդրադառնալով միջազգային անկախ գնահատման կարևորությանը՝ նախարարը նշել է, որ նմանօրինակ հետազոտությունները հնարավորություն են տալիս հասկանալու ոչ միայն երկրի կրթական համակարգի ուժեղ և թույլ կողմերը, այլև Հայաստանի արդյունքները համադրելու մասնակից այլ երկրների ցուցանիշների հետ։

Ըստ նախարարի՝ հետազոտությամբ արձանագրված խնդիրների զգալի մասն արդեն իսկ ամրագրված է կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ, որի լուծման ուղղությամբ նախանշված են համապատասխան քայլեր։

Հետազոտության արդյունքները պետք է դառնան մասնագիտական քննարկման առարկա

Նախարարը փաստել է՝ արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների առավել արդյունավետ պլանավորման համար։ Առաջիկայում նախատեսվում են թեմատիկ քննարկումներ՝ ուսուցիչների, դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի փորձագետների և այլ մասնագետների մասնակցությամբ։ 

«Ուսուցիչների հետ միասին պետք է հասկանանք՝ որտեղ են մեր հիմնական խնդիրները և ինչ կարող ենք անել իրավիճակը բարելավելու համար։ Առանձին ուշադրություն է դարձվելու դպրոցների արդյունավետ կառավարմանը, որը շարունակում է մնալ հանրակրթության համակարգի առանցքային մարտահրավերներից մեկը, ինչը որոշակիորեն արտացոլված է նաև PISA-ի արդյունքներում»,- ընդգծել է նախարարը։

Սովորողների մոտիվացիայի բարձրացումը՝ կարևոր ուղղություն

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ PISA-ի արդյունքները ցույց են տալիս, որ կարևոր խնդիրներից մեկը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է․ «Այս խնդրին առավել մեծ ուշադրություն դարձնելու, կիրառվող մոտեցումները վերանայելու և սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք։ Կարևոր է հասկանալ, թե ինչ գործոններ են ազդում սովորողների մոտիվացիայի վրա, և ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ կրթական գործընթացում՝ նրանց հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը մեծացնելու համար»։

Ըստ նախարարի՝ PISA-ի արդյունքներն ընդգծում են նաև կրթական միջավայրի և ենթակառուցվածքների կարևորությունը։ Այս համատեքստում շարունակվելու են դպրոցների պայմանների բարելավմանն ուղղված պետական ծրագրերը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են նոր չափորոշչի ազդեցությունը գնահատելու համար

2025 թվականին PISA հետազոտությանը մասնակցած 15-ամյա սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախկին պետական չափորոշչով։ Հետևաբար, ինչպես նախարարն է փաստել, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինի համադրել նոր չափորոշչի ներդրումից հետո արձանագրվող արդյունքային տվյալների հետ։

Ըստ նախարարի՝ հետազոտությունն առանձնապես տեսանելի է դարձրել սովորողների՝ ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու խնդիրը։

 «Կրթական բարեփոխումների արդյունքը կախված է նաև այն բանից, թե որքանով է այն գործնականում կիրառվում դպրոցներում և դասասենյակներում։ Հենց այս մարտահրավերի հաղթահարմանն է ուղղված նաև հանրակրթության նոր պետական չափորոշիչը։ Այս տվյալները մեզ համար ելակետային են. դրանք ցույց են տալիս իրավիճակն այնպիսին, ինչպիսին այն եղել է մինչև նոր չափորոշչի ամբողջական ներդրումը։ Հույս ունեմ, որ չորս տարի հետո արդեն կկարողանանք տեսնել նոր չափորոշչի ազդեցությունը և արդյունքների փոփոխությունը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ ուսուցիչները պետք է աշխատեն նոր չափորոշչին համապատասխան մշակված նյութերով և դասագրքերով։

Միաժամանակ նա ընդգծել է՝ Հայաստանի դպրոցներն ունեն ուժեղ կողմեր (հարմարվողականություն, նպատակադրում, դպրոցի արժեքի գիտակցում և այլն), որոնք կարող են հիմք դառնալ հետագա բարեփոխումների և կրթության որակի բարելավման համար։

«PISA-ի  հետազոտության արդյունքները պետությունների համար կարևոր հնարավորություն են՝ գնահատելու կրթական համակարգերի առաջընթացը և նախանշելու հետագա քայլերը, ապահովելու դրանց շարունակական զարգացումն ու որակյալ ուսումնառությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում որակյալ կրթության հետագա բարելավմանն ուղղված քայլերին՝ հօգուտ բոլոր երեխաների»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է տվյալների վերլուծությանը, ազգային զեկույցի մշակմանը և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացմանը։

PISA-ի  հետազոտության արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Թամարա Ալեքսանյանը։