Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 118 կմ հատվածում, Հովք բնակավայրի վարչական տարածքում, 75-ամյա Վայել Ս․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։