Ուկրաինայի հետ պատերազմում հաղթանակը շատ մոտ է. Պեսկով
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմում հաղթանակը շատ մոտ է, և Ռուսաստանը վստահ է իր հաջողությանը:
«Մենք վստահ ենք, որ հաղթանակը շատ մոտ է», — ասել է Պեսկովը։ Նա այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հնդկաստան մեկնելուց առաջ կազմակերպված ճեպազրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի սկսել հակամարտությունը, այլ փորձում է կանգնեցնել այն պատերազմը, որը սկսվել է ավելի վաղ։
«Եթե Կիևում իրենց վրա վերցնեին շատ դժվար որոշումների պատասխանատվությունը, հակամարտությունը վաղուց ավարտված կլիներ», — հավելել է Պեսկովը։