Ռուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը․ Լավրով
Ռուսաստանի դիվանագիտությունը շարունակելու է հասնել միջազգային հանրության կողմից Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այս տարի՝ ապրիլի 19-ին, մեր երկիրն առաջին անգամ նշեց Հայրենական մեծ պատերազմի՝ 1941-1945 թվականների ընթացքում նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ռուսաստանի դիվանագիտությունը շարունակելու է ձգտել նրան, որպեսզի ԽՍՀՄ քաղաքացիների նկատմամբ հիտլերականների և նրանց հանցակիցների իրականացրած ոճրագործությունների համապատասխան իրավական որակավորումը ճանաչվի միջազգային հանրության կողմից», — ասվում է Լավրովի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության կայքում։
Նախարարը հավելել է, որ այդ նպատակով Ռուսաստանն այսուհետ ևս սերտորեն համակարգելու է իր ջանքերը հարևան երկրների դաշնակիցների և համախոհների հետ։