Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Հասարակություն

Օգնեք, որ ապրեմ... տավուշցի 7-ամյա երեխային շտապ բուժօգնության համար ֆինանսական աջակցություն է հարկավոր

7-ամյա Նիկոլ Վարդումյանը սովորում է երկրորդ դասարանում: Նրա մոտ ախտորոշվել է Դյուշենի մկանային դիստրոֆիա (DMD):  Տավուշի մարզի, Իջևան համայնքի Աչաջուր գյուղում բնակվող երեխայի ծնողներն օգնության խնդրանքով դիմում են հայությանը։ 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Նիկոլի մայրը՝ Էդիտա Օթարյանը, պատմեց, որ հիվանդությունը երեխայի մոտ վերջերս է հայտնաբերվել, իսկ ընտանիքն արդեն նկատում է նրա վիճակի փոփոխությունները։

«Կոնքի հատվածի մկանների թուլացում կա երեխայի մոտ, որի պատճառով նա դժվարանում է աստիճաններ բարձրանալ, գետնին նստել ու նստած տեղից բարձրանալ։ Ունի նաև ձեռքի մկանների թուլություն։ Նկատվում է նաև ողնաշարի ծռություն, փորը ցցված տեսք ունի»,- երեխայի վիճակը նկարագրեց մայրը։

Բժիշկները երեխային նշանակել են ամենօրյա կորտիկոստերոիդային բուժում՝ մեթիլպրեդնիզոլոն (Մեթիպրեդ) կամ դեֆլազակորտ (Deflazacort), ինչպես նաև ֆիզիոթերապիա։

Ընտանիքը հաշվարկել է, որ միայն անհրաժեշտ դեղորայքի ամսական ծախսը կարող է կազմել մոտ 200-300 հազար դրամ։ Սակայն, ինչպես նշում է Էդիտա Օթարյանը, ընտանիքի համար հիմնական խնդիրը ոչ թե այս ընթացիկ ծախսերն են, այլ երեխային անհրաժեշտ գենային թերապիայի ձեռքբերումը։

Խոսքը ELEVIDYS (delandistrogene moxeparvovec-rokl) գենային թերապիայի մասին է, որը Դյուշենի մկանային դիստրոֆիայի բուժման համար իրականացվում է մեկ անգամ՝ ներերակային ինֆուզիայի միջոցով։

Ընտանիքի ներկայացմամբ՝ անհրաժեշտ դեղամիջոցի ձեռքբերման արժեքը կազմում է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար (Այսօրվա հաշվարկային փոխարժեքով՝ $3,000,000 ≈ 1.083 միլիարդ ՀՀ դրամ (մոտ 1,083,340,000 դրամ)):

«Եթե այս բուժումը չստանա, անգամ մինչև 20 տարվա կյանք չեն տալիս»,- նեղսրտած ասաց Նիկոլի մայրը։

Միևնույն ժամանակ, Դյուշենի մկանային դիստրոֆիայի ընթացքը տարբեր երեխաների մոտ կարող է տարբեր լինել։ Ժամանակակից բուժումն ու բազմամասնագիտական հսկողությունը կարող են օգնել երկար պահպանել շարժունակությունն ու կյանքի որակը։

Նիկոլի ընտանիքի համար այժմ յուրաքանչյուր օր կարևոր է։ Նրանք չեն կարող միայնակ հաղթահարել բուժման համար անհրաժեշտ հսկայական ֆինանսական բեռը և դիմում են բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին ու բարերարներին, ովքեր հնարավորություն ունեն աջակցելու փոքրիկին։

Օգնության համար

Երեխային օգնելու համար կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին՝

Մայր՝ Էդիտա Օթարյան
ԱԿԲԱ ԲԱՆԿ

  • AMD՝ 220104275726000
  • RUR՝ 220104270099958
  • USD՝ 220104270263001
  • EUR՝ 220104270123002

Նպատակ դաշտում մուտքագրել՝ «Բուժում Նիկոլ Վարդումյան»։

Կապ ընտանիքի հետ

  • Մայր՝ Էդիտա Օթարյան — +(374) 94-16-23-55
  • Հայր՝ Վիկտոր Վարդումյան — +(374) 93-96-16-06
  • Պապիկ՝ Նիկոլ Վարդումյան — +(374) 77-82-30-77
  • Տատիկ՝ Անուշ Մատինյան — +(374) 93-55-80-80

Եթե չեք կարող ֆինանսապես աջակցել, խնդրում ենք տարածել այս նյութը։ Ձեր մեկ տարածումը կարող է այն հասցնել մեկ մարդու, ով կկարողանա օգնել Նիկոլին։

Օգնենք 7-ամյա Նիկոլին։ Օգնենք ընտանիքին պայքարել նրա բուժման հնարավորության համար։