Շրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջվել է, «Lada»-ն՝ կողաշրջվելԻշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական մեղադրանքները. ԱբրահամյանՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխվի... հայ-բուդուր, սաղ աշխարհով սիրենաները միացել են. ԱվինյանՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՁերբակալություններ՝ Գեղարքունիքի մարզում. ինչ է կատարվում. ArmLur.amԹիրախում արցախցի մեծահարուստ գեներալներն ենԷժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում. «Հրապարակ»Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել` չմասնավորեցնելով, թե արդյոք ներառվա՞ծ են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները Իրանում այսօրվանից բենզինի գինը կրկնապատկվել էԳերիների մասին սահմռկեցուցիչ մանրամասներին կան դրսից արձագանքներԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում. «Հրապարակ»Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Ռուսաստանում բախվել են երկու Սու-35Ս կործանիչներԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումըԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունըՄբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակըՀութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններովՄոսկվայի հայկական համայնքը բարեգործական տոնավաճառով նշել է մայրաքաղաքի 879-ամյակըՊապոյան․ հայկական թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի ՔաղաքապետարանՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԸստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններՎրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղենՆարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված. ՆԳՆՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինԿուրսկի մարզում օդում բախվել և ոչնչացվել են ռուսական երկու Սու-35Ս կործանիչներԱՄՆ-ը Եվրոպային հայտնել է․ ՌԴ-ն պատրաստ է ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետ
Մամուլ

Էժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Անցած ամսվա վերջին Արմավիրի մարզում դեղձ արտադրող գյուղացիները բողոքում էին, որ կառավարությունը սուբսիդավորում է տալիս մրգից չիր պատրաստողներին, արտահանողներին, բայց իրենց որեւէ օգնություն չկա։ Իսկ արտահանողներն ու մթերողները շատ ցածր գներով են ցանկանում վերցնել իրենց բերքը, եւ իրենք չեն կարողանում իրենց ծախսերը փակել, ապրուստի գումար վաստակել։ Եվ չնայած որ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել էր, որ մթերվող դեղձի եւ թզի համար փոխհատուցում տրամադրելու ժամկետը կերկարաձգվի, եւ գյուղացիները փոխհատուցում կստանան, մասնագետների կարծիքով, առաջիկայում նույն խնդիրները կարող են առաջանալ նաեւ սալորի, խաղողի, կաղամբի, վարունգի եւ կարտոֆիլի մթերման ժամանակ։ Գյուղոլորտի մասնագետները նկատում են, որ սեզոնային բերքի վերաբերյալ որոշումները պետք է համակարգային լինեն եւ հաշվի առնվեն նաեւ առաջիկա ամիսների հնարավոր զարգացումները։

Քանի որ դեղձի մթերման սեզոնը դեռ ավարտված չէ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը զգուշացրել էր, որ սեզոնայնությունից ելնելով՝ իրավիճակը կարող է ավելի բարդանալ։ Իշխանություններն այժմ փաստացի հարաբերությունները ոչ թե կարգավորում են ռուսական կողմի հետ, այլ օր-օրի սրում են եւ հույսները դրել են պետական բյուջեի միջոցներով գյուղացիներին ժամանակավորապես լռեցնելու վրա, սակայն մինչեւ ե՞րբ: Հայաստանում գյուղմթերքի եւ ծաղկի արտահանումը գլխացավանք է դարձել մարդկանց համար: Մարդիկ անգամ այգիներ են հատում, որ բերքի իրացման խնդիրներից ազատվեն:

Արմավիրի մարզի Վանանդ համայնքի ղեկավար Ռոման Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ նախորդ տարվա համեմատ գյուղում դեղձի արտադրությամբ զբաղվողներն այս տարի մոտ 50 տոկոսով էժան են վաճառել բերքը։ «Նախորդ տարի վաճառում էին 250-300 դրամով, այս տարի 150 դրամով են վաճառում»,- ասում է վարչական ղեկավարը: Հարցին` իսկ որտե՞ղ են գյուղացիներն իրացնում ստացված բերքը, եւ ի՞նչ են մտածում՝ հետագայում ինչպե՞ս է այս հարցը կարգավորվելու, մեր զրուցակիցը շեշտեց. «Մեր տարածքում գործարան կա` «Նոյան», բնական հյութերի արտադրամաս է, ահագին բերք իրենք են առել` 1000 տոննայից ավել: Գները դե, ինչպես նշեցի, նախորդ տարվա համեմատ էժան են, բայց ամեն դեպքում մարդիկ ճանապարհ փակեցին, սուբսիդիաներ ստացան, ինչից հետո էլ չրանոցներն ու զավոդները միրգն առան: Էդ հարցը լուծվեց, ոչ մեկը չէր մթերում մինչեւ այդ: Բերքը, կարեւորը՝ վատ չէր, ծիրանի համեմատ շատ էր, ծիրանն ավելի քիչ է, մարդիկ հիմա գումարին են սպասում: Դե հիմա նորմալ է, էս տարի էլ սենց ստացվեց, կարեւորը՝ խաղաղություն լինի: Ամբողջ աշխարհն է խառը էսօր, ինչ իմանանք, թե մի տարի հետո ինչ կլինի»:

Դեղձուտ համայնքի վարչական ղեկավար Յուրիկ Մուրադյանն էլ, մեզ հետ զրույցում խոսելով նույն թեմայի մասին, ասաց. «Էժանացել է դեղձի գինը, բայց դե՝ հիմա ոչինչ, էժանի մեջ էլ ենք տեղավորվում: Էս տարի դեղձը վաճառել ենք 150-300 դրամով, հենց տեղում` արտադրամասերի, չրանոցների համար: Մենք չենք նեղվում, վաբշե տը արտահանողը պիտի նեղվի, մենք չենք նեղվում, մեր կողմից իրացումը կա, արտահանողն է նեղվում: Բնական է, որ ոչ մեկն էլ չի ուզում, որ մարդիկ տուժեն, բայց դե՝ հիմա էսպես ստացվեց»:
Արգինայի վարչական ղեկավարն էլ խոսեց դեղձի մթերման ու վաճառքի մասին. «Մեզ մոտ դեղձը քիչ էր, բայց իրացրին: Քարակերտի գործարանում են մարդիկ վաճառել, դե՝ էսպես»: