Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Ռուսաստանում բախվել են երկու Սու-35Ս կործանիչներԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումըԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունըՄբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակըՀութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններովՄոսկվայի հայկական համայնքը բարեգործական տոնավաճառով նշել է մայրաքաղաքի 879-ամյակըՊապոյան․ հայկական թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի ՔաղաքապետարանՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԸստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններՎրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղենՆարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված. ՆԳՆՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինԿուրսկի մարզում օդում բախվել և ոչնչացվել են ռուսական երկու Սու-35Ս կործանիչներԱՄՆ-ը Եվրոպային հայտնել է․ ՌԴ-ն պատրաստ է ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետՄիրզոյանը Ռինկևիչսին ներկայացրել է «հայ-ադրբեջանական խաղաղությունից բացված նոր հնարավորությունները»ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունըԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԲաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է․ իրավապաշտպանՄեսրոպ Առաքելյան․ Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ գնահատականինՌԴ ԱԴԾ-ն վառելիքի հափշտակության գործով ձերբակալել է գեներալ-մայոր Սերգեյ ՄալկովինՓաշինյանը ՊԵԿ փոխնախագահին ազատել է պաշտոնից, նշանակել է Ֆինանսների փոխնախարարԻրանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել պատերազմը․ Թրամփի ակնարկըՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է լիազորություններըԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ կլինեն Երևանում և մարզերումՎեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում
Մամուլ

Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում ցեմենտի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնում են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։ Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ որոշ կառուցապատողներ ստիպված են բառացիորեն տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար։ Որոշ դեպքերում ապրանքը ձեռք են բերում նույնիսկ պարտքով կամ նախնական պայմանավորվածություններով՝ սպասելով նոր խմբաքանակների մատակարարմանը։

«Ժողովուրդ» օրաթերթին առայժմ չի հաջողվել պաշտոնապես պարզել, թե ինչով է պայմանավորված շուկայում ստեղծված իրավիճակը և արդյոք պետական մարմինները արձանագրել են ցեմենտի պակաս։ Սակայն ուշագրավ է, որ խնդիրը ծագում է հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի ցեմենտի շուկայի երկու խոշոր խաղացողների շուրջ էական փոփոխություններ են տեղի ունենում։

«Արարատցեմենտ»-ի շուրջ ամիսներ շարունակ իրավական և քաղաքական գործընթացներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի պետականացման մասին հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է պետությանը, իսկ հուլիսի 31-ին Էկոնոմիկայի նախարարի հրամանով ընկերությունում կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը։ Գործարանը փաստացի խլվեց կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանից։

Մյուս խոշոր արտադրողը՝ տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտը», օրերս նոր սեփականատեր է ձեռք բերել։ Գործարանը գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը, որը հայտարարել է արտադրությունը վերականգնելու և ներդրումային ծրագիր իրականացնելու մտադրության մասին։ Սակայն այս պահին գործարանի արտադրական հզորությունները դեռ չեն վերադարձել շուկա։ Այս ամենին գումարվում է ներմուծման գործոնը։ Հայաստանի ցեմենտի շուկան վերջին տարիներին էապես կախված է եղել նաև ներմուծումից, մինչդեռ կառավարությունը հունիսին երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ ժամանակավոր սահմանափակում և լիցենզավորման նոր կարգ է սահմանել։

Պաշտոնական վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ դեռ մինչև այս զարգացումները տեղական արտադրության նվազման միտում կար. 2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է շուրջ 10 տոկոսով, իսկ 2026 թվականի հունվար-ապրիլին՝ ևս 4 տոկոսով։

Այս ֆոնին Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։ Այս պահին, իհարկե, փաստական հիմք չկա պնդելու, որ կառուցապատողների նկարագրած դեֆիցիտն ուղղակիորեն «Արարատցեմենտ»-ի շուրջ իշխանության սկսած գործընթացների հետևանքն է։ Սակայն ժամանակագրական համընկնումը և շուկայի կառուցվածքը առնվազն հարցեր են առաջացնում։ Ստացվում է՝ երկրի խոշոր արտադրողներից մեկի կառավարումը պետությունն է ստանձնել, մյուս խոշոր գործարանը տարիներ շարունակ չի արտադրել և նոր է սեփականատեր փոխել, ներմուծման ուղղությամբ էլ կան սահմանափակումներ ու արտաքին ռիսկեր։ Իսկ այս ամենի հետևանքներն արդեն, ըստ կառուցապատողների, զգացվում են շինհրապարակներում։

Եթե ցեմենտի մատակարարման խնդիրը շարունակվի, այն կարող է այլևս միայն շինանյութի շուկայի խնդիր չլինել․ շինարարությունների ժամկետների երկարաձգումը և ինքնարժեքի հնարավոր աճը կարող են իրենց հերթին ազդել նաև բնակարանաշինության և անշարժ գույքի շուկայի վրա։

Հարցն այժմ մեկն է՝ արդյո՞ք կառավարությունը վերահսկում է ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը և ունի՞ ծրագիր հնարավոր դեֆիցիտը արագ հաղթահարելու համար, թե՞ իշխանության՝ շուկայի խոշորագույն արտադրողներից մեկի շուրջ սկսած գործընթացների տնտեսական հետևանքները հաշվարկված չեն եղել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։