Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Ռուսաստանում բախվել են երկու Սու-35Ս կործանիչներԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումըԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունըՄբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակըՀութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններովՄոսկվայի հայկական համայնքը բարեգործական տոնավաճառով նշել է մայրաքաղաքի 879-ամյակըՊապոյան․ հայկական թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի ՔաղաքապետարանՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԸստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններՎրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղենՆարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված. ՆԳՆՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինԿուրսկի մարզում օդում բախվել և ոչնչացվել են ռուսական երկու Սու-35Ս կործանիչներԱՄՆ-ը Եվրոպային հայտնել է․ ՌԴ-ն պատրաստ է ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետՄիրզոյանը Ռինկևիչսին ներկայացրել է «հայ-ադրբեջանական խաղաղությունից բացված նոր հնարավորությունները»ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունըԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԲաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է․ իրավապաշտպանՄեսրոպ Առաքելյան․ Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ գնահատականինՌԴ ԱԴԾ-ն վառելիքի հափշտակության գործով ձերբակալել է գեներալ-մայոր Սերգեյ ՄալկովինՓաշինյանը ՊԵԿ փոխնախագահին ազատել է պաշտոնից, նշանակել է Ֆինանսների փոխնախարարԻրանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել պատերազմը․ Թրամփի ակնարկըՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է լիազորություններըԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ կլինեն Երևանում և մարզերումՎեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանումԵս չեմ համագործակցում ինչպես գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետՊԵԿ-ը և ԱՄՀ-ն քննարկել են հարկային վարչարարության կատարելագործման ուղղություններըԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է
Մամուլ

Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հայաստանյան քաղաքական դաշտում արձանագրվեց մի ուշագրավ, սակայն խորքային առումով վնասակար իրողություն։ Մի շարք քաղաքական ուժեր, որոնք քարոզարշավի ընթացքում հանդես էին գալիս վճռական խոստումներով ու հանրային ակտիվությամբ, ընտրատեղամասերի փակվելուն պես պարզապես գոլորշիացան քաղաքական ասպարեզից։

Խոսքը մասնավորապես Արման Թաթոյանի «Միասնության թևեր» շարժման և Գուրգեն Սիմոնյանի «Հայաստանի Շնորհապետական» կուսակցության մասին է, որոնց վարքագիծն ընտրություններից հետո ավելի շատ հիշեցնում է սեզոնային քաղաքական սպեկուլյացիա։

Թեև ընտրությունների արդյունքներով այս միավորումները չհաղթահարեցին Ազգային ժողով անցնելու անհրաժեշտ շեմը, սակայն հատեցին 2 տոկոսի սահմանագիծը։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2 և ավելի տոկոս քվե ստացած քաղաքական ուժերն իրավունք են ստանում պետական բյուջեից ստանալ տարեկան ուղղակի ֆինանսավորում։ Սա նշանակում է, որ Հայաստանի հարկատուների գրպանից միջինը մոտ 30 միլիոն դրամի չափով պետական միջոցներ են հատկացվելու այս կառույցներին՝ իբրև թե կուսակցական ու հանրային գործունեություն ծավալելու համար։ Սակայն քաղաքական իրականությունը ցույց է տալիս, որ այս ուժերի առաքելությունը սահմանափակվեց ընդդիմադիր ուժերի ձայները փոշիացնելով և բյուջետային ֆինանսավորումն ապահովելով։ Խորհրդարան չանցնելով՝ նրանք, ըստ էության, ջուր լցրեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության ջրաղացին՝ տասնյակ հազարավոր քվեներ դուրս թողնելով քաղաքական որոշումների կայացման գործընթացից, իսկ դրանից հետո ուղղակի անհետացան քաղաքական քարտեզից։

Հատկանշական է Արման Թաթոյանի պարագան։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որն իր նախկին պաշտոնի բերումով ու հանրային կերպարով հավակնում էր լինել իրավական ու քաղաքական լուրջ այլընտրանք, ընտրություններից հետո պահպանում է բացարձակ լռություն։ Երկրում ծավալվող աղմկահարույց ձերբակալությունների, քաղաքական աստառ ունեցող քրեական գործերի, իրավապահների չարաշահումների և քաղբանտարկյալների վերաբերյալ ահազանգերի ֆոնին Թաթոյանից որևէ արձագանք չկա։ Անգամ «Միասնության թևեր» շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում Արման Թաթոյանի անունը կամ գործունեությունը փաստացի չի հիշատակվում, իսկ էջի բովանդակությունը կրում է լիակատար ձևական բնույթ։

Էլ ավելի տարօրինակ է Գուրգեն Սիմոնյանի և նրա «Շնորհապետական» կուսակցության պահվածքը։ Լինելով ամենաշատ ձայն հավաքած արևմտամետ ուժերից մեկի ղեկավարը՝ Սիմոնյանը, որ քարոզարշավի ընթացքում աչքի էր ընկնում ակտիվությամբ ու արտաքին քաղաքական կոշտ հայտարարություններով, ընտրություններից հետո առհասարակ չի երևում հանրային ու քաղաքական տիրույթում։

Ու ընդհանրապես, ձևավորվել է մի արատավոր մոդել. քաղաքական գործիչները հայտնվում են ընտրությունից ընտրություն, փոշիացնում ընտրողների քվեները, 2 տոկոսի շեմը հաղթահարելու շնորհիվ ապահովում տարեկան տասնյակ միլիոնավոր դրամների պետական ֆինանսավորում հարկատուների հաշվին, իսկ հետո անցնում «ստվերային թոշակի»։ Հանրությունը զրկված է իր վստահած քվեների ներկայացվածությունից, իսկ պետական բյուջեն շարունակում է վճարել ուժերի, որոնք, այսպես ասած, «անունը կա, ամանում չկա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում