ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Ռուսաստանում բախվել են երկու Սու-35Ս կործանիչներԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումըԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունըՄբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակըՀութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններովՄոսկվայի հայկական համայնքը բարեգործական տոնավաճառով նշել է մայրաքաղաքի 879-ամյակըՊապոյան․ հայկական թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի ՔաղաքապետարանՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԸստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններՎրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղենՆարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված. ՆԳՆՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինԿուրսկի մարզում օդում բախվել և ոչնչացվել են ռուսական երկու Սու-35Ս կործանիչներԱՄՆ-ը Եվրոպային հայտնել է․ ՌԴ-ն պատրաստ է ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետՄիրզոյանը Ռինկևիչսին ներկայացրել է «հայ-ադրբեջանական խաղաղությունից բացված նոր հնարավորությունները»ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունըԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԲաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է․ իրավապաշտպանՄեսրոպ Առաքելյան․ Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ գնահատականինՌԴ ԱԴԾ-ն վառելիքի հափշտակության գործով ձերբակալել է գեներալ-մայոր Սերգեյ ՄալկովինՓաշինյանը ՊԵԿ փոխնախագահին ազատել է պաշտոնից, նշանակել է Ֆինանսների փոխնախարարԻրանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել պատերազմը․ Թրամփի ակնարկըՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է լիազորություններըԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ կլինեն Երևանում և մարզերումՎեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանումԵս չեմ համագործակցում ինչպես գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետՊԵԿ-ը և ԱՄՀ-ն քննարկել են հարկային վարչարարության կատարելագործման ուղղություններըԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է«Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄՍկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրեն մրցույթի նոր շրջափուլ. ԱվանեսյանՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել էՎաղ է խոսել կոնկրետ ժամկետից. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման մասինԵվրահանձնաժողովը չի հաստատել Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման ժամկետըԻրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ին մեղադրել են Հորմուզի նեղուցում նավագնացությունը դադարեցնելու մեջՀոկտեմբերին Երևանը կդառնա բնության, քաղաքի և մարդկանց երկխոսության հարթակ. Երևանի քաղաքապետարան
Մամուլ

Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամառային արձակուրդների շրջանն ավարտվեց, տուրիստական ուղևորությունների և ակտիվ հանգստի հիմնական հոսքերը աստիճանաբար նվազում են, և սահմանային անցակետերում կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Ամառային այս պիկային փուլն ամենամյա այն ցուցիչն է, որով հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել սահմանային ենթակառուցվածքների ու պետական ծառայությունների պատրաստվածությունն ու աշխատանքի արդյունավետությունը։

Տարիներ շարունակ հայ-վրացական սահմանային անցակետերում տիրող իրավիճակը, մասնավորապես մարդկանց ու մարդատար տրանսպորտային միջոցների ահռելի կուտակումներն ու ժամեր տևող հերթերը դարձել էին քաղաքացիների և զբոսաշրջիկների ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Ծանրաբեռնված շրջաններում սահմանահատումը հաճախ վերածվում էր լուրջ խոչընդոտի։ Այս տարվա ցուցանիշներն ու փաստացի իրավիճակը ցույց են տալիս, որ ոլորտում արձանագրվել է որակական փոփոխություն։ Հայաստանի սահմանային անցակետերում իրականացված բարեփոխումների, ենթակառուցվածքների արդիականացման և թվային համակարգերի ներդրման արդյունքում սահմանահատման գործընթացի արագությունն ու կազմակերպվածությունը հասցվել են բարձր մակարդակի։

Տեղում ապահովված է ներգրավված բոլոր կառույցների համակարգված աշխատանքը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները, ԱԱԾ սահմանապահ զորքերը և տվյալ հատվածում երթևեկությունը կարգավորող պարեկային ծառայությունն իրականացնում են ընթացակարգերն անհամեմատ ավելի սեղմ ժամկետներում։

Եթե նախկինում որպես արդյունավետ աշխատանքի օրինակ հաճախ մատնանշվում էր վրացական կողմի փորձը, ապա ներկայում հայկական ծառայությունների սպասարկման արագությունը չի զիջում, իսկ որոշ ընթացակարգերով գերազանցում է տարածաշրջանի համանման ցուցանիշները։ Վիճակագրական տվյալները ևս փաստում են ընթացակարգերի արդյունավետության մասին. «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման և ձևակերպումների պարզեցման շնորհիվ մեկ տրանսպորտային միջոցի և ուղևորի սպասարկման միջին ժամանակահատվածը կրճատվել է, ինչը թույլ է տալիս ծանրաբեռնված օրերին ևս ապահովել անցակետերի անխափան թողունակությունը։ Սահմանային անցակետերում գրանցված ընթացակարգային այս բարելավումները կրում են համակարգված բնույթ՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի սպասարկման ժամանակի կրճատմանն ու տրանսպորտային միջոցների արդյունավետ կառավարմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում