Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ Սլուցկի
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղին չի ստանում Եվրամիության կողմից փոխադարձ աջակցություն և կարող է Երևանի համար վերածվել միությանն անդամակցելու հնարավորության անվերջ սպասման։
«Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով։ Երևանը փաստացի ընտրել է եվրոպական ինտեգրման ուղին՝ առանց փոխադարձության որևէ իրավական երաշխիքի։ Երևանին զգուշացվել էր՝ երկու աթոռի վրա նստել չի ստացվի։ Կամ անդամակցություն ԵԱՏՄ-ին՝ շուկայական և առևտրային առավելություններով, կամ ԵՄ-ին միանալու փշոտ ճանապարհ՝ միության նախասրահում անվերջ երկար սպասումով։ Բայց դա նրանց ընտրությունն է», - ասել է Սլուցկին։
Պատգամավորը նաև նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ եվրաինտեգրմանն ուղղված ձգտումը լուրջ ռիսկերի է ենթարկել Ռուսաստանի հետ երկարամյա համագործակցությանը և միաժամանակ թուլացրել երկրի տնտեսությունը, որը զգալիորեն կողմնորոշված է դեպի ռուսական շուկա։