Իրանում այսօրվանից բենզինի գինը կրկնապատկվել է
Իրանի կառավարությունը բենզինի երրորդ տեսակի մեկ լիտրի գինը կրկնապատկել է՝ 50 հազարից հասցնելով 100 հազար ռիալի։
Այս մասին սեպտեմբերի 8-ին հաղորդել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը։
Նոր սակագինն ուժի մեջ է մտել կեսգիշերից՝ ժամը 00:00-ից։ Միաժամանակ առաջին երկու տեսակների գները մնացել են անփոփոխ՝ համապատասխանաբար 15 հազար և 30 հազար ռիալ՝ մեկ լիտրի համար։
Թանկացումը վերաբերում է երրորդ գնային խմբին, որը կիրառվում է վառելիքի քարտի բոլոր սահմանաչափերը սպառելուց հետո։ Մինչև այժմ այս սակագնով բենզինի մեկ լիտրի գինը 50 հազար ռիալ էր։