ՌԴ ԱԴԾ-ն վառելիքի հափշտակության գործով ձերբակալել է գեներալ-մայոր Սերգեյ Մալկովին
ՌԴ ԱԴԾ-ն վառելիքի հափշտակության գործով ձերբակալել է Ռուսաստանի ԱԴԾ գեներալ-մայոր Սերգեյ Մալկովին։ Ձերբակալվել են նաև ոստիկանության այլ բարձրաստիճան սպաներ՝ գնդապետ Ալեքսեյ Սույարովը և բաժնի պետ, փոխգնդապետ Աննա Լևինան։
Հափշտակությանը, ըստ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի, ներգրավված է եղել նաև «Եվրոտրանս» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մարտինովը, ինչպես նաև նրան ենթակա երեք բարձրաստիճան մենեջերներ։
Նրանք եղել են կազմակերպված հանցավոր խմբի կազմում, որը հափշտակել է Մերձմոսկվայի ոստիկանության վարչությանը պատկանող գերատեսչական վառելիքը։
Մալկովը, Սույարովը և Լևինան արդեն ազատվել են ներքին գործերի մարմիններից։