Երևան-Երասխ ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մшհացել է
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Մ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Ալեքսանդր Ա․-ին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։