Չորս ամսում՝ երրորդ թունավորման դեպքը. սա արդեն խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է. Արփինե ՀովհաննիսյանԱրենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՀանրային տրանսպորտում այլևս չունենք չվճարումների բացարձակ անտարբեր գործելաոճը. Տիգրան Ավինյան
Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ
Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյան
WSJ-ն բացահայտել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մանրամասները
Ինչ է ակնարկել Փաշինյանը ադրբեջանցիների համար խորհրդանիշ հանդիսացող կրծքազարդով
Նոր Արեշում Nissan Teana-ն բախվել է «Գազել»-ին, ապա գազատար խողովակների հենասյուներին․ կան վիրավորներԱմպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում. ՍուրենյանՄենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան և առաջարկում ենք Հայաստանին աշխատել մեզ հետ. ՕվերչուկՄենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե ՀովհաննիսյանԵրևան քաղաքի կին բնակիչը սեռական շահագործման է ենթարկել մարմնավաճառությամբ զբաղվող 2 կնոջԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է լուրերը
Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Հանրային տրանսպորտում ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ փողոցների ծանրաբեռնվածության. ԱվինյանԲյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործելՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանՈւիթքոֆն ու Քուշները Զելենսկու հետ բանակցություններից հետո լքել են ԿիևըԱրմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել. Տիգրան ԱբրահամյանԵրկիրը ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ․ Լևոն ԱզիզյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓոխանակման կետերում դոլարի առքը 362 դրամ է, վաճառքը՝ 364ԱՄՆ-ում Boeing բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից. կան զոհեր և վիրավորներԱվերածություններ` Գեղարոտում. ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներԻրանն ԱՄՆ ավիակրին հարվածել է նոր հրթիռովԿրեմլում հայտարարել են մոտ ժամանակներս Փաշինյանի` Մոսկվա հնարավոր այցի մասինԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ռիգայում էԹրամփը փոխել է սանրվածքն ու մազերի գույնըԿարծես 30.000 մարդու սրտի զարկի ձայնն էլ լսեի ու զգայի... Ես ու Դուք, ու թող փորձեն. ՍիրուշոԱյսօր՝ ժամը 10:00-ից, լույս չի լինի«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասել ոտքըՀավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերը
Քաղաքականություն

Մենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Քաղաքականության վախճանը

Մեծ հաշվով, իրականացավ մեր հասարակության տասնամյակների երազանքը։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ. Հայաստանում քաղաքականություն այլևս չկա։ Չկան քաղաքական պրոցեսներ։ Այս պահին քաղաքականությամբ զբաղվում է մեկ հոգի։

Երկրում չկան քաղաքականության համար պայմաններ, չկա քաղաքական օրակարգ, չեն գործում հանրային տրամադրությունների ցուցիչները, հնարավոր չէ հասկանալ հանրային իրական տրամադրությունները, չկա ինտելեկտուալ պրոդուկտի պահանջ։ Կան անհատներ, կա անհատներից հնչող քաղաքական առողջ միտք։ Բայց սա համակարգված քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Հետևություն պետք է անեն բոլորը՝ խորհրդարանական ուժերը, հանրային գործիչները, անազատության մեջ գտնվող ինտելեկտուալ մեծ պոտենցիալը, ազգային կապիտալը, մտածող մարդիկ, իրավիճակը քիչ թե շատ ճիշտ հասկացող հանրային շերտերը։

Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք։

Մենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են շատ լուրջ, անհավանական ծանր ռիսկեր, եթե մենք շարունակենք այս ոճով՝ անմիտ, պառակտված, անկազմակերպ։

Սեփական օրակարգ՝ էապես փոխված բովանդակությամբ

Մենք պարտավոր ենք էապես փոխել հարցադրումների, հանրային դիսկուրսի և, եթե կուզեք, պայքարի ամբողջ բովանդակությունը։

Ինչի մասին պետք է լինի այսօրվա քաղաքականությունը.

1. Բռնաճնշումների դեմն առնել. անհասկանալի է, թե ինչպես կարող է այս հարցը չդառնալ միավորող օրակարգ։
2. Երկում ներքին դեէսկալացիա, համակեցության նոր կանոնների ձևավորում: Սա ենթադրում է սոցիալական և հանրային իրական խնդիրների շուրջ հանրության հետ իրական երկխոսություն։
3. Հայաստանի այս ընթացքը հավաքական հանրությանը բացատրելը և ռացիոնալ ԱՅԼ լուծումներ առաջարկելը։

Կոպիտ ասած՝ այսօր մեզ հրամցվող «4-րդ հանրապետության» այլընտրանքը ոչ թե 3-րդի կամ 5-րդի գովաբանումն է, այլ պետք է խորությամբ հասկանալ ու մարդկանց բացատրել, թե իրականում ինչ սցենարներ են փորձում թաքցնել այդ թվախաղի տակ։ Հասկանալ, բացատրել և ԱՅԼ, իրատեսական բան առաջարկել հասարակությանը։

Սա պետք է տեղի ունենա հանրային-քաղաքական միավորների, հանրային շերտերի համագործակցության տիրույթում, և ամենակարևորը՝ ներհանրային երկխոսության պայմաններում։

Սա պահանջում է Հայաստանի շահը, և սա փոխադարձ կործանանար ներքին բարիկադավորումը քանդելու ճանապարհն է։ Պետք է վերանայվի «պայքարի» ձևակերպումը, դրա բովանդակությունը։ Չի կարելի անվերջ նույն կերպ պայքարել։ Քաղաքականությունը ինչ-որ դահլիճներում կամ հարթակներում խոսելը չէ, թեկուզ՝ խելոք, թեկուզ՝ սուր։ Քաղաքականությունը հանրային նախագծերի, հանրային պրոցեսների ձևավորումն ու դրանց սպասարկումն է։ Եթե չկան այդ հանրային նախագծերն ու հանրային պրոցեսները, ապա ի՞նչը պետք է սպասարկվի»։