Ուիթքոֆն ու Քուշները Զելենսկու հետ բանակցություններից հետո լքել են Կիևը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, լքում են Կիևը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցություններից հետո։
Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է «Ուկրաինայի երկաթուղիներ» ընկերությունը։
«Ճանապարհեցինք Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հատուկ գնացքը», — ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«ՌԲԿ-Ուկրաինա» գործակալության տվյալներով՝ բանակցությունների մի քանի փուլերից և ամփոփիչ մամուլի ասուլիսից հետո Զելենսկին առանձին հանդիպում է ունեցել ամերիկացի բանագնացների հետ։