6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե Սարգսյան
Մշակույթ

«Փորձելու ենք լրացնել այն բացը, որ այս տարիներին ունեցանք». «Գոյ» թատրոնը վերադառնում է. հայտնի է, թե երբ և որտեղ կկայանա պրեմիերան

Դեռևս 2024 թվականի մարտին, Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, կառավարության որոշմամբ, միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին: 

«Գոյ» թատրոնի ստեղծագործական թիմը դեմ էր այս որոշմանը: Դերասանները հայտարարել էին, որ  չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Մինչ միավորման վերաբերյալ կառավարության որոշումը  վիճարկվում է դատարանում, թատրոնի դերասանները որոշել են վերսկսել ստեղծագործական աշխատանքները:

«Մենք բոլորս մի քիչ իրավաբան էինք դարձել, բայց շատ ենք կարոտել մեր հանդիսատեսին, ու մեր հանդիսատեսն էլ մեզ է կարոտել:  Իրավական դաշում մեր պայքարը դեռ շարունակվում է. չգիտենք, թե ինչ հանգուցալուծում կունենա, բայց որոշել ենք շարունակել ստեղծագործել»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում, այս մասին «Գոյ» թատրոնի դերասան, պրոդյուսեր Արսեն Ազիզյանը:

Նրա խոսքով՝ կառավարության որոշումից հետո, երբ թատրոնի դուռը փակվեց իրենց առջև, նոր ներկայացումներ չեն եղել, բայց քանի որ հանդիսատեսին ասելիք  ունեին՝  չէին կարող չվերադառնալ:  Թեև իրենց թատրոնի շենքը չունեն, բայց Արսեն Ազիզյանը հույս ունի, որ ներկայացումները շարունակական բնույթ կկրեն: Նա վստահեցնում է, որ, որպես ստեղծագործական թիմ, ֆինանսական ու տարածքային աջակցության շատ լավ առաջարկներ են ստանում: 

Թատրոնի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 12-ին՝  Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում: Առհասարակ, այսուհետ բոլոր ներկայացումները կխաղան տարբեր թատրոններում: Գ.Սունդուկյանի անվան թատրոնը ևս բացառություն չի լինի:

«Այն մեր երկրի մայր թատրոնն է և, որպես թատրոն, հարգանքով ենք վերաբերվում: Այլ բան է, որ կառույցում գտնվող որոշ մարդկանց հետ կան խնդիրներ: Բայց, ամեն դեպքում, մենք թատրոնից նեղանալու բնավորություն չունենք, որովհետև թատրոնը մեզ համար եզակի ու բացառիկ երևույթ է»,-ասաց Ազիզյանը:

Նա չի հերքում, որ այսօր թատրոնի դերասաններից շատերն այլ թատրոններում և նախագծերում զբաղվածություն ունեն, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ բոլորը հավաքված են «Գոյի» շուրջ:

«Թատրոնում շատ տաղանդավոր մարդիկ են աշխատում, ովքեր պահանջված լինելով, շատ անգամ հրաժարվել են ֆինանսապես շահեկան որոշ նախագծերից ու առաջարակներից՝ գերադասելով ստեղծագործական բավարարվածությունը, որը կարող են գտնել «Գոյ» թատրոնում: Մյուս կողմից էլ, տարբեր դերասաններ ընդգրկված լինելով որևէ թատրոնում, խնդիր չունեն այլ թատրոններում ներկայանալու: Սա առհասարակ մեր թատերական իրականության մեջ փաստ է»,-ասաց Ազիզյանը՝ հավելելով, որ իրենք իրենց  թիմային աշխատանքն ու մտածողությունն ունեն:

Առաջիկա ներկայացման մասին խոսելով՝  Ազիզյանը նշեց, որ թատրոնի ոչ բոլոր դերասաններն են ընդգրկված, բայց հույս հայտնեց, որ մյուս ներկայացումներում մաքսիմալ կընդգրկեն բոլորին:

Ինչ վերաբերում է հարցին, թե՝ որքան երկար կարող է «Գոյը» գոյություն ունենալ տարբեր բեմերում խաղալով, Արսեն Ազիզյանն արձագանքեց. «Թատորնների լինել-չլինելը, թատրոնների ապրել-չապրելը որոշում են բացառապես թատրոնի մարդիկ  և դա ընձեռված չէ ինչ-որ պաշտոնյայի և անհատների, որովհետև իրենց կռիվը, իրենց պայքարը  շենք-կառույցի մասին է, իսկ մեր գոյությունն ու մեր պայքարը բացառապես ստեղծագործական է»:

Նա ընդունում է, որ ֆինանսական ու այլ դժվարություններ կան, որոնք հնարավոր է խոչընդոտեն իրենց ստեղծագործական աշխատանքը, բայց վստահ է, որ կհաղթահարեն խոչընդոտները:

«Մենք այնքան սիրահարված ենք մեր գաղափարին, որ չենք վախենում մտնել այդ ամեն ինչի տակ: Մենք ստեղծագործական զիլ կոլեկտիվ ենք և միանշանակ ունենք ասելու ինչ-որ նոր բան մեր հայաստանյան իրականությա մեջ: Փորձելու ենք լրացնել այն բացը, որ այս տարիներին ունեցանք»,- ասաց Ազիզյանը:

Նա ցավով է հիշում այն, ինչ տեղի ունեցավ թատրոնի հետ, բայց ուրախ է, որ կարողացել են ուժ գտնել և այսօր լավատեսորեն են տրամադրված:

«Հույս ունենք, որ առաջիկայում կլինեն զիլ թատերային իրադարձություններ»,-ասաց «Գոյ» թատրոնի պրոդյուսերը, ով իր թիմի հետ որոշել է՝ իրավական հարթության մեջ ընթացող գործը թողնել իրավապահներին ու արտիստների հետ միասին զբաղվել ստեղծագործական աշխատանքներով:

Զրույցը վարեց Արմինե Մկրտումյանը