Պուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել է
«Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կրասնոյարսկի երկրամասում շահագործման է հանձնվել մայրուղային նավթամուղը, որով հումքը տեղափոխվում է «Սևեր» ծովածոցի տերմինալ։ Նավթամուղի առաջին փուլի տարեկան թողունակությունը կազմում է 30 մլն տոննա նավթ։
ՌԴ նախագահը նշել է, որ նոր նավթամուղն ու տերմինալը հնարավորություն կտան ավելացնել բեռնափոխադրումների ծավալները Հյուսիսային ծովային ճանապարհով։
Պուտինը նաև ընդգծել է Հյուսիսային ծովային ճանապարհի հուսալիությունը՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված ներկայիս իրավիճակը։